Հրաչյա Հարությունյանն այսօր՝ փետրվարի 14-ին, նշում է ծննդյան տարեդարձը: Հայաստանի վաստակավոր արտիստին 56-ամյակի առթիվ շնորհավորել է նաեւ դուստրը՝ Սիրուշոն՝ սոցիալական ցանցերի իր էջերում հրապարակելով նրա հետ լուսանկարներ, որոնք ներկայացնում ենք ստորեւ:
Հրաչյա Հարությունյանը եւ Սիրուշոն
«Տաղանդավոր ոչ միայն որպես դերասան եւ ռեժիսոր, նաեւ որպես մարդ ու հայր: Անհամբեր սպասում եմ նոր ներկայացմանը»,-գրել է երգչուհին:
Հրաչյա Հարությունյանը եւ Սիրուշոն
Նշենք, որ շուտով Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում տեղի կունենա նոր՝ «Սերը տարիք չի հարցնում» ներկայացման պրեմիերան, որի բեմադրիչն ու գլխավոր դերակատարը Հրաչյա Հարությունյանն է:
BRAVO.am


×
11,696





