×


Սիրուշոյի հարսանեկան նոր ֆոտոշարքն ու գրառումն ամուսնու մասին

Սիրուշոն օրեր առաջ ներկայացրեց, ինչպես ինքն է բնորոշել, իր երազանք-նախագիծը: Հարսանեկան զարդերի հավաքածուի պրոմո-ֆոտոշարքում հանդես է գալիս հենց երգչուհին՝ հարսի կերպարով:

Նա նոր գրառում է կատարել՝ նշելով՝ պատահական չէ, որ հենց հիմա է ներկայացնում հարսանեկան հավաքածուն:

Սիրուշոն


«Այս տարի լրանում է իմ ամուսնության 10 տարին: Մի մարդու հետ, ով արդեն երկար տարիներ լավագույն ընկերս է, ում ազնվությամբ ու խելացիությամբ չեմ դադարում հիանալ ու հպարտանալ»,-գրել է Սիրուշոն՝ օգտագործելով #ՄիասինՈւժեղ եւ #ԻնեղութեանեւԻՓորձութեան հեշթեգերը:

BRAVO.am
Լուսանկարները՝ Սիրուշոյի ֆեյսբուքյան էջից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին