×


Սիրուշոն կրկին հղի՞ է :)

Այն, որ Սիրուշոն նախընտրում է իր անձնականը հնարավորինս չհանրայնացնել, գաղտնիք չէ։ Սակայն գաղտնիք չէ նաեւ, որ նրա անձնականին վերաբերող ցանկացած թեմա միշտ էլ հայտնվում է ուշադրության կենտրոնում։ Եվ ահա, BRAVO.am-ի աղբյուրները հայտնում են, որ երգչուհու ընտանիքում համալրում է սպասվում:

Սիրուշոն


Սիրուշոյի՝ երկրորդ երեխային սպասելու լուրի հավաստիությունը ճշտելու նպատակով փորձեցինք կապ հաստատել վերջինիս հետ: Մեզ հետաքրքրող հարցին պատասխանեց երգչուհու մենեջեր Նունե Խուրշուդյանը՝ նշելով հետեւյալը.«Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա Սիրուշոյի անձնականին վերաբերող հարցերին մենք չենք պատասխանում․ոչ  ժխտում ենք, ոչ էլ` հաստատում»։

Սիրուշոն` առաջին հղիության ժամանակ


Հիշեցնենք, որ Սիրուշոյի եւ Լեւոն Քոչարյանի առաջնեկը՝ Ռոբերտը, լույս աշխարհ է եկել 2014 թվականի հուլիսի 19–ին` Լոս Անջելեսում:

Սիրուշոյի եւ Լեւոն Քոչարյանի որդին` Ռոբերտը


BRAVO.am
Լուսանկարները` Սիրուշոյի  «ֆեյսբուքյան» էջից

Կարդալ ավելին

Quality Sign BW