BRAVO.am-ը եւ Երեւանի կոնյակի գործարանը իր “ԱՐԱՐԱՏ“ ապրանքանիշով օրեր առաջ ամփոփեցին Սբ. Սարգսի եւ Սբ. Վալենտինի տոներին նվիրված մրցույթի արդյունքները:
Սիրո լեգենդի մրցույթի հաղթողի մրցանակներից մեկը հուշանվերային փաթեթավորմամբ "Ախթամար" կոնյակն է
Այսօր Մեդիամաքսի գրասենյակում սիրո լավագույն լեգենդների հեղինակները ստացել են իրենց մրցանակները: Ինչպես արդեն հայտնի է` հաղթող է ճանաչվել Նարեկ Երեմյանը: Նա ստացավ գլխավոր մրցանակը` “Ախթամար” կոնյակ` հուշանվերային փաթեթավորմամբ(0.7 լ), “Perrier-Jouët” շամպայն, ինչպես նաեւ շրջայց Երեւանի կոնյակի գործարանում` 2 անձի համար:
Հասմիկ Պողոսյանի մրցանակը ստացավ դուստրը` Անահիտ Բաղդասարյանը
Խորհրդանշաան է, որ “Perrier-Jouët”-ի հիմնադրման պատմությանը հիմքում եւս ընկած է գեղեցիկ մի սիրո պատմություն: Այսօր այդքան հանրաճանաչ ապրանքանիշը Պիեր Նիկոլյա Պերրիեի եւ Ադել Ժույեի պատահական հանդիպման եւ մեծ սիրո արդյունք է: Նշենք, որ “Perrier-Jouët” շամպայնը նույնպես հանդիսանում է “Pernod Ricard” միջազգային խմբի արտադրանք:
Երկրորդ տեղն է զբաղեցրել Հասմիկ Պողոսյանը` իր “Աննորմալը” պատմվածքի համար. նա ստացավ “Ախթամար” կոնյակ (0.7 լ): Երրորդ տեղում է Հասմիկ Ճաղարյանը, որը եւս ստացավ “Ախթամար” կոնյակ (0.5 լ):
"Ախթամար" կոնյակ ստացավ նաեւ երրորդ տեղը զբաղեցրած Հասմիկ Ճաղարյանը
Նշենք, որ “Ախթամարը” տասը տարվա հնեցման է: “ԱՐԱՐԱՏ” ապրանքանիշի այս կոնյակը ստեղծվել է 1967 թվականին եւ այս տարի նշում է իր ստեղծման 45-րդ տարեդարձը:
BRAVO.am-ը եւ Երեւանի կոնյակի գործարանը շնորհավորում են հաղթողներին:
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: