×


Սյուզին, Մարիաննան, Նարինեն, Անահիտը, Զառան եւ մյուսները՝ սիրո տոնին ընդառաջ :)

Սուրբ Սարգսի՝  երիտասարդների եւ սիրո բարեխոսի տոնն այս տարի կնշվի փետրվարի  4-ին: Սիրո տոնին նվիրված “Face Control” հեռուստածրագրի` երեկ իրականացված նկարահանմանը մասնակցել են մեծ մասամբ երիտասարդ սերնդի երգիչները:

Սյուզի Մելիքյանը եւ Մարիաննա Հովհաննիսյանը


Մարիաննա Հովհաննիսյանը, Նարինե Դովլաթյանը, Լուսինե Աղաբեկյանը, Սյուզի Մելիքյանը, Նարեկ Բավեյանը, Սերգեյ Գրիգորյանը, Սոնյան, Եվան, Զարուհի Բաբայանը ու այլ կատարողներ սիրո թեմայով երգեր են հնչեցրել:

Հաղոդավար Տիգրան Հարությունյանն այն կարծիքին է, որ Սուրբ Սարգսի տոնը մեր հանրապետությունում պետք է առավել մասսայական դառնա, Սուրբ Վալենտինի փոխարեն հայերը սկսեն նշել հայկական տոնը: Հաղորդավարն օրվա “հերոսն” էր, որի տան սպասուհին՝ Անահիտ Շահբազյանը, իբրեւ թե սիրահարված է իրեն: Սուրբ Սարգսի օրվա առիթով Անահիտը եկեղեցուց բերած աղաբլիթը տալիս է Տիգրանին, որ ուտի ու երազում իրեն տեսնի: Այդ երազի ընթացքում երգիչները երգում են ու հայտնվում հաղորդավարի “երազում”:):

Նարինե Դովլաթյանը


“Արարատյան հայրապետական թեմի ու “Երեւան” հեռուստաընկերության նախաձեռնությամբ` ինչպես անցած տարի, այնպես էլ այս տարի մեծ ուշադրություն ենք տարձնում հայ առաքելական եկեղեցու տոնին ու երիտասարդներին կոչ անում նշել մեր տոնը”, - ասել է Տիգրանը:

Երեկոյի սկզում տեր Հակոբ քահանա Խաչատրյանը օրհնել է միջոցառումը, ներկաների հետ ասել տերունական աղոթքը եւ սեր մաղթել բոլորին:

Նարեկ Բավեյանն ու Եվան


Ժողովրդական սովորություններից մեկի համաձայն` Սուրբ Սարգսի տոնին նախորդող գիշերը (այս տարի փետրվարի 3-ի գիշերը) երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը:

Երիտասարդ երգիչները BRAVO.am-ի հետ զրույցում պատմել են, թե ինչ են մտածում աղի բլիթ ուտելու ու այս տոնի մասին:

Լուսինե Աղաբեկյանը


“Այս տոնն իմ սիրելիներից մեկն է: Նախորդ տարիներին փորձել եմ աղի բլիթ ուտել, բայց միշտ ծարավել ու ջուր եմ խմել: Հավատում եմ, որ կարող է ընտրյալիդ երազումդ տեսնես, որովհետեւ իմ շրջապատում ունեմ ծանոթներ, որ տեսել են”,-ասել է Անահիտ Շահբազյանը: 

Լուսինե Աղաբեկյանն էլ նշել է, որ սիրտն ազատ է, բայց չի ուզում աղի բլիթ ուտել. “Ես չեմ ուտի, իսկ ով ուզում է երազ տեսնել, թող փորձի, միգուցե իմ ընտրյալն ուտի ու իր երազում ես հայտնվեմ”:

Զարուհի Բաբայանը


Նարինե Դովլաթյանը երբեւիցե չի փորձել աղաբլիթ ուտել, ցանկություն էլ չունի: Աղջկա կարծիքով՝ քրիստոնեական տոնը լավ առիթ է նրանց համար, ովքեր սիրում են, բայց չեն խոստովանել միմյանց. “Կարծում եմ՝ բոլորս կարող ենք իրար շնորհավորել ու սեր մաղթել: Բայց պետք է խոստովանեմ, որ չեմ սիրում, երբ բոլորը նույն օրը սիրո տոն են նշում: Անցած տարիներին նշել եմ, բայց ուրիշ օրերին: Սիրում եմ ինքս ինձ համար տոն կազմակերպել”:

Զարուհի Բաբայանն էլ բոլորին սեր է մաղթել ու առաջարկել, որ տոնին սիրահարները չմոռանան միմյանց նվերներ մատուցել. “Սովորաբար, ամուսնուս հետ տոնը նշում ենք տանը կամ մեր ընկերների հետ: Թող բոլորը սիրեն եւ սիրված լինեն”:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW