×


Սյուզի Մելիքյանը` ԱՄՆ-ում մեղրամսի եւ ցրտի պատճառած վնասի մասին :)

Սյուզի Մելիքյանն օրեր առաջ վերադարձել է Միացյալ Նահանգներից, որտեղ անցկացնում էր մեղրամիսը: Երգչուհին BRAVO.am-ին պատմել է, որ ամուսնու` Գարիկի հետ շրջել է Լոս Անջելեսում, Լաս Վեգասում եւ Սան Ֆրանցիսկոյում, իսկ ամենից շատ ափսոսում է, որ չի հասցրել այցելել Դիսնեյլենդ:).“Մեծ ցավով եմ ասում, որովհետեւ Միկի Մաուսի “մանյակ” եմ, մանկուց երազել եմ իմ սիրելի մուլտհերոսին տեսնել: Առաջին անգամ էի ԱՄՆ-ում, շատ հետաքրքիր ժամանցի վայրերում եղանք, չէի պատկերացնի, որ այդ երկիրն այդքան կսիրեմ”:

Սյուզի Մելիքյանը


Սյուզին նաեւ նոր ֆոտոշարք ունի, որն օվկիանոսի ափին իրականացրել են Արթուր եւ Սամվել Ղազարյանները: Երգչուհին իր ճաշակով զգեստ է գնել, ամենայն մանրամասնությամբ պատրաստվել, սակայն ցուրտ եղանակի եւ քամու պատճառով նկարահանումը կարճ է տեւել.“Շատ գեղեցիկ լողափ է, արդեն որոշել էի կերպարներս, մի քանի զգեստ էի նախատեսել, բայց ցրտի պատճառով չկարողացանք լիարժեք ստանալ մեր պատկերացրածը: Այնքան հրաշալի վայր էր` անբացատրելի գեղեցիկ տներով, որ մեծ հաճույքով կապրեի օվկիանոսի ափին”:

Երգչուհին պատմել է, որ հաղթահարել է ինքնաթիռից ու բարձրությունից վախը.“Երկար թռիչքից ուղղակի սարսափում էի, բայց նորմալ վիճակում տեղ հասա ու ինձ համար բացահայտեցի օրենքների երկիրը: Այնտեղ ամեն ինչ գծված է, անկախ նրանից,  թե ով ես, ապրում ես այդ սահմանների մեջ, ինչը դրական երեւույթ է: Երեւի թե, Ամերիկայի մեծությունն ու լայն հնարավորություններն են իմ գործընկերներին ստիպում ամեն ինչ թողնել Հայաստանում ու գնալ, որովհետեւ մեր երկրում որքան էլ առաջընթաց ունենաս, նորից նույն տեղում ես, բայց ամեն դեպքում ես նախընտրում եմ ապրել Հայաստանում”:

Սյուզի Մելիքյանը Միացյալ Նահանգներում


Սյուզին վերադարձից հետո նախատեսում է նոր երգ ու տեսահոլովակ ներկայացնել, իսկ սիրո տոներն, իհարկե, կնշի ամուսնու հետ.“Իմ բնավորության համաձայն, դեռ ոչինչ չեմ պլանավորել, երկուսս էլ իրար նվերներ անում ենք, բայց նա մի փոքր ավելի շատ:): Կարծում եմ` կարեւորը սիրելն ու սիրվելն է, ոչ թե այդ օրը հատուկ ձեւով նշելը: Սուրբ Սարգսի ու Սուրբ Վալենտինի տոների առթիվ երգելու հրավերներ դեռ չունեմ, միգուցե կանանց մեկամսյակին նվիրված համերգների մասնակցեմ”:

BRAVO.am
Լուսանկարները տրամադրել է Սյուզի Մելիքյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW