Սյուզի Մելիքյանն ամառային այս օրերին իր հանգիստն է վայելում Մոնակոյում: BRAVO.am-ի հետ զրույցում երգչուհին նշել է, որ տասն օր կանցկացնի Միջերկրական ծովի ափին.«Այստեղ ենք մի քանի ընտանիքով եւ շատ լավ ժամանակ ենք անցկացնում»:
Սյուզի Մելիքյանը` Մոնակոյում
Մոնակոն այլեւս նրա սիրելի քաղաքներից մեկն է:).«Միշտ դրական կարծիքներ եմ լսել, այցելելով էլ համոզվեցի, որ զբոսաշրջության համար հիանալի վայր է»:
Ի դեպ, երգչուհին հանգստի ընթացում հանդիպել է ռեփեր Ջիգանին, ում հետ հասցրել է նաեւ լուսանկարվել:
Սյուզի Մելիքյանը եւ ռեփեր Ջիգանը
Ստեղծագործական նորությունների մասին խոսելիս Սյուզին հայտնել է, որ ունի նոր երգ, որը ստեղծման փուլում է, եւ շուտով կներկայացնի երկրպագուներին. «Տեսահոլովակի մասին հստակ որեւէ բան դեռ չեմ կարող ասել, բայց երգի պրեմիերան չի ուշանա»:
Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի/BRAVO.am/
Լուսանկարները` Սյուզի Մելիքյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: