Սոնա Շահգելդյանը երեկ զբաղված է եղել իր նոր տեսահոլովակի աշխատանքներով: Թեեւ նկարահանումը նախատեսվածից ուշ է սկսվել, սահուն է անցել, իսկ ընթացքին հետեւել է BRAVO.am-ը:
Սոնա Շահգելդյանի տեսահոլովակի նկարահանումներին
Երգի երաժշտության ու գործիքավորման հեղինակն Արսեն Բարսամյանն է, խոսքերը գրել է դերասանուհի Գայանե Ավետիսյանը, որի հետ երգչուհին նկարահանվել է «Դոմինո» սիթքոմում.«Առաջին անգամ է իմ երգի բառերը գրել, բայց վերջինը չի լինի։ Սիրո մասին գեղեցիկ լիրիկական գործ է, բայց տառապանք չկա: Կարծում եմ՝ ես ավելի լավ զգում եմ այս ոճի երգերը: Մնայուն գործ է, վաղուց այդպիսի երգ չեմ կատարել»,-նշել է երգչուհին:
Լուսանկարներում կադրից դուրս աշխատող թիմի անդամներն են։ Հոլովակի պրոդյուսերը Սերժ Գաբյանն է, ռեժիսորը՝ Ռուբեն Գրիգորյանը, օպերատորը՝ Ֆելիքս Շախտոյանը։ Վարսահարդարումն արել են Հարութ եւ Նանո Ջուլհակյանները, դիմահարդարումը՝ Լիանա Այվազյանը, հագուստի ոճաբանն Անկասան է. «Դիզայների խորհրդով ընդամենը մեկ զգեստ եմ կրում՝ դասականին մոտ հունական ոճում, որն այս տարվա թրենդների մեջ է։ Ամեն անգամ նոր մասնագետների հետ եմ աշխատում, որ չկրկնեմ ու նոր ոճերում ինձ փորձեմ»։
Ռուբեն Գրիգորյանը, Ֆելիքս Շախտոյանը եւ Աիդա Սիմոնը
Տեսահոլովակում նկարահանվել է պարուհի-խորեոգրաֆ Աիդա Սիմոնը.«Նրա հետ վաղուց ուզում էի աշխատել, Սերժ Գաբյանի հետ խորհրդակցեցի, հավանեց միտքս։ Աիդան յուրօրինակ ու տարբերվող կերպար է, դիտել եմ նրա ներկայացումները»,-ասել է Սոնան:
Երգչուհին նշել է, որ վերջերս սկսել է հետեւել իր կազմվածքին.«Ճիշտ ու առողջարար մթերքներով սնվելով՝ մեկ ամսվա ընթացքում նիհարեցի մոտ 6-7 կիլոգրամ։ Հիմա խառը գրաֆիկիս պատճառով չեմ կարողանում հստակ ժամերի սնվել, բայց ինձ զսպում եմ։ Լավ է, որ կարողանում ես հետեւել արտաքին տեսքիդ»։
Սոնա Շահգելդյանի որդին՝ Արթուրը
Խոսելով որդու՝ Արթուրի մասին, Սոնան ասել է, որ հասցնում է երեխայի խնամքով զբաղվել.«Երբ տանը չեմ, մայրս է կողքին լինում։ Աշխույժ, ժպտերես ու շփվող երեխա է։ Արդեն բառեր է ասում՝ մամա, պապա, տատա եւ այլն։ Մեր տան կենդանիների հետ լավ շփվում է, այդ սերն ինձնից գեներով փոխանցվել է»։
Հոլովակի պրեմիերան նախատեսված է այս ամիս, այնուհետեւ կնկարահանի նոր տեսահոլովակ՝ Հայաստանին նվիրված երգի հիման վրա, ամռանն էլ ելույթներ կունենա Մոսկվայում.«Միջազգային մրցույթներին կատարել եմ Հայաստանի մասին երգեր, բայց իմ երգացանկում չունեի: Նոր երգս կոչվում է «Դարերի շունչ»»։
BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: