×


Սոնա Ռուբենյանը, Վրեժ Կիրակոսյանը, Նառան, Լուսինե Աղաբեկյանը եւ այլք երգել են առողջական խնդիրներով երեխաների համար

Հունիսի 1-ին` Երեխաների պաշտպանության միջազգային օրը, փոքրիկներն անցկացրել են տոնական մթնոլորտում: Հաշմանդամություն ունեցող երեխաների գեղեցիկ ժամանցն ապահովել է “ԷԽՈ” աջակցման կենտրոնը` “Վիտամին” ակումբում կազմակերպելով բարեգործական համերգ:

Նառան եւ միջոցառմանը մասնակցող փոքրիկներից


Առաջինը երգել է Նառան, բայց մինչ այդ փոքրիկներից մի քանիսին հրավիրել է բեմ` ասմունքելու: Այնուհետեւ երկուական երգով ելույթ են ունեցել Վրեժ Կիրակոսյանը, Սոնա Ռուբենյանը, Լիլիթ Խաչատրյանը, Լուսինե Աղաբեկյանը, ջութակահարուհի Մանանան, կիթառահար Կարենը եւ այլք:

Սոնա Ռուբենյանը երկրորդ անգամ է երգել “ԷԽՈ”-ի օժանդակության տակ գտնվող երեխաների համար: Նա մեզ հետ զրույցում նշել է, որ հաճույքով է մասնակցել միջոցառմանը.“Ուրախանում եմ, երբ իմ ելույթները ժպիտներ են պարգեւում: Այս օրը միշտ արթնանում եմ մեր տան հարեւանությամբ գտնվող մանկապարտեզի հանդեսի ձայնից, իսկ երեկոյան ընկերներով հավաքվում ենք եւ նշում մեր օրը. ես դեռ 20 տարեկան եմ ու սպասում եմ շնորհավորանքների:)”:

Լուսինե Աղաբեկյանը, "ԷԽՈ" ՀԿ նախագահ Սերյոժա Օհանջանյանը եւ Սոնա Ռուբենյանը


“ԷԽՈ” հասարակական կազմակերպության նախագահ Սերյոժա Օհանջանյանը BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, թե շատերն են առանց լիարժեք պատկերացում ունենալու խոսում հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրների մասին, սակայն քչերն են անձամբ խոսում նրանց հետ.“Այս երեխաները հասարակության ու կառավարության կողմից փոքր-ինչ անտեսված են, թեեւ չի կարելի խտրական վերաբերմունք ունենալ. բոլորն իրենց իրավունքներով ու արժանապատվությամբ հավասար են: Կարծիք կա, թե հաշմանդամություն ունեցող երեխան միայն սննդի, բուժման ու խնամքի կարիք ունի, բայց նա պետք է հաճախի մանկապարտեզ, այնուհետեւ դպրոց ու հասարակական տարբեր վայրեր”:

Վրեժ Կիրակոսյանը եւ միջոցառմանը մասնակցող փոքրիկներից


Համերգի ավարտին փոքրիկները ստացել են իրենց անվանական նվերները: “Քանի որ կենտրոնում գրանցված երեխաների տվյալները` տարիքը, կոշիկի, հագուստի չափսն ունենք, ծնողից ճշտում ենք` ինչի կարիք ունեն եւ դրանով առաջնորդվում”,- ասել է Սերյոժան:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport