Դերասան Սոս Ջանիբեկյանի եւ հաղորդավարուհի Մադոննա Հարությունյանի դուստրը օրերս դարձել է մեկ տարեկան: Փոքրիկ Անաիսի առաջին տարեդարձի օրը ծնողները կազմակերպել են նաեւ նրա ատամհատիկի արարողությունը:
Մադոննա Հարությունյանը՝ դստեր հետ
Հաղորդավարուհին մեզ հետ զրույցում նշել է, որ այս շրջանում ծավալուն հարցազրույցներ տալ չի ցանկանում, սակայն դեմ չէ տրամադրել փոքրիկի տարեդարձի լուսանկարները:
Մադոննան եւ Սոսն՝ իրենց դստեր հետ
Մադոննան հավելել է, որ ատամհատիկի արարողության ժամանակ աղջիկը երկու թղթիկ է ընտրել՝ «դերասանուհի» եւ «նկարչուհի» գրություններով:
BRAVO.am
Լուսանկարները՝ զույգի արխիվից


×
13,410






