Սիրո միջազգային օրվա` Սուրբ Վալենտինի տոնի առթիվ երեկ իրար շնորհավորել ու նվերներ են մատուցել նաեւ հայերը, որոնցից շատերը նախընտրել են փետրվարի 14-ի երեկոն ու գիշերն անցկացնել երեւանյան ժամանցի վայրերում: BRAVO.am-ի ֆոտոխցիկը ֆիքսել է “Kami”-ի եւ “Jose”-ի “վալենտինյան” անցուդարձը: Լուսանկարներում կհանդիպեք նաեւ մի շարք հայտնիների:):
Լյուսի Հայրապետյանը եւ Սոս Ջանիբեկյանը
Նշենք, որ տոնին համապատասխան ձեւավորված է եղել “Kami”-ն: Սիրահար զույգերից ոմանք նախընտրել էին թեժ գիշերն անցկացնել պարահրապարակում ու սիրո օրը վայելել ակումբի դիջեյների հնչեցրած էլեկտրոնային ռիթմերի ներքո: Այստեղ փարթիին ներկա են եղել նաեւ դերասան Սոս Ջանիբեկյանն իր մոդել ընկերուհու` Լյուսի Հայրապետյանի հետ, օպերային երգիչ, դերասան Արման Նշանյանը եւ ուրիշներ:
Լիլուն եւ Տիգրան Հարությունյանը
“Վալենտինյան” իրարանցում է եղել նաեւ “Jose” ակումբում: Երեկոյին մասնակցել են Լուսինե Աղաբեկյանը սիրելիի` ռեժիսոր Արամայիս Հայրապետյանի հետ: Այս երգչուհին նաեւ ելույթ է ունեցել: Լիլուն ու Սոնե Սիլվերը նույնպես երգել են: Միջոցառման հյուրերի թվում է եղել դիջեյ Սերժոն:
Տիգրան Հարությունյանը կնոջ հետ
Երեկոն վարել էր հաղորդավար Տիգրան Հարությունյանը, որը նաեւ խաղ-մրցույթ էր կազմակերպել ներկաների համար: “Լավագույն բաժակաճառ”, “Լավագույն ծաղրանկար” մրցույթների հաղթող զույգերին սպասվում էին թանկարժեք նվերներ:
BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի եւ Կարեն Հովհանիսյանի/Bravo.am/


×
26,390





