Սոսո Պավլիաշվիլին Երեւանում է եւ պատրաստվում է իր ծննդյան օրն անցկացնել մեր մայրաքաղաքում. այս մասին նա հայտնել է երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Նշենք, որ երգչի 49-ամյակը կլրանա հունիսի 29-ին:
Սոսո Պավլիաշվիլին
“Իմ շատ սիրելի քաղաքում այդ առիթով տեղի կունենա համեգ, որի ընթացքում անակնկալներ կմատուցեմ, գուցե եւ Երեւան քաղաքի հանդեպ իմ սիրո մասին պատմող նոր երգիս պրեմիերան լինի, որի աշխատանքները դեռեւս տարվում են”,-ասել է վրացի երգիչը:
Խոսելով իր եւ հայերի փոխհարաբերությունների մասին` Սոսո Պավլիաշվիլին հետեւյալն է նշել.“Կապվածություն եմ շատ վաղուց: Մանկության տարիներին մենք ընկերություն էինք անում, վազվզում, սիրահարվում: Ծառայության տարիներին կապն էլ ավելի ամրապնդվեց, իսկ Մոսկվայում էլ բազմաթիվ հայերի հետ ընկերացա: Հայերի հետ ինձ զգում եմ ինչպես ձուկը ջրում”:
Սոսո Պավլիաշվիլին կնոջ հետ
Երգիչն ասել է, որ չնայած տարիքին, իրեն երիտասարդ է զգում.“Միշտ շարժման մեջ եմ, լողով եմ զբաղվում, հեծանիվ վարում… Ինձ 30 տարեկան եմ զգում` ոչ ավել, ոչ պակաս: Ինձ համար կարեւոր է, որ մեր երեխաներն առողջ լինեն, մենք էլ պարտավոր ենք միշտ առաջ շարժվել, քանի որ նրանք մեզ են հետեւում: Դուք էլ գիտեք, որ սրանք դատարկ խոսքեր չեն”:
Հարցին, թե ներկայում ինչով է զբաղված, Սոսո Պավլիաշվիլին կատակով պատասխանել է, որ աշխատում է չորրորդ երեխան ունենալու ուղղությամբ.“Հիմա ամեն օր դրանով ենք զբաղված:): 26-ամյա որդիս էլ նույն գործով է զբաղված ու հուսով եմ, որ շուտով իմ ձեռքերում կժպտա թոռնիկս”:
Սոսո Պավլիաշվիլին
Խոսելով ստեղծագործական կյանքի մասին` երգիչն ասել է, որ տարեսկզբին Մոսկվայում բացել է սեփական երաժշտական ստուդիան եւ սկսել աշխատել նոր ձայնասկավառակի վրա.“Հուսով եմ` այս աշնանը կներկայացնեմ երկրպագուներիս: Նոր երգեր, նոր մտահղացումներ կան… Այս գործընթացներն ինձ համար շատ հետաքրքիր են”:
Տեքստը` Դիանա Հովհաննիսյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/ եւ freelancejob.ru-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: