×


Սոս Ջանիբեկյան.“Չնայած, որ մերս ինձ հանել է իր ընկերների ցուցակից…”

Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ բոլոր մայրերին շնորհավորել է դերասան Սոս Ջանիբեկյանը: Նա իր “ֆեյսբուքյան” էջում ստորեւ ներկայացված գրառումն է կատարել.

“Ինձ հանդիպած կանանց մեջ եւ առհասարակ մարդկանց մեջ մի մարդու գիտեմ, որ ցանկացած իրավիճակում, ցանկացած պահի, իրենից առաջ քո մասին ա մտածում։ Շնորհավոր տոնդ, մերս: Շնորհավորում եմ բոլոր մայրերին”,-գրել է նա:

Սոս Ջանիբեկյանը


Սոսը նաեւ հետեւյալն է հավելել. “Չնայած, որ մերս ինձ հանել է իր ընկերների ցուցակից, հուսով եմ` կտեսնի շնորհավորանքս”:

Սոս Ջանիբեկյանը` մայրիկի հետ


Նշենք, որ դերասանի մայրը դրամատուրգ, սցենարիստ Աննա Աղասարյանն է:

BRAVO.am
Լուսանկարները` Սոս Ջանիբեկյանի անձնական արխիվից

Կարդալ ավելին

Quality Sign BW