Սուպեր Սաքոյի ֆոտոշարքերից մեկի բարձրացրած սկանդալային աղմուկին հաջորդեց առժամանակ լռություն եւ միայն վերջերս Միացյալ Նահանգներում տեղի ունեցած մրցանակաբաշխության ժամանակ ամերիկաբնակ ռեփերի ու Ազատ Հակոբյանի դուետն արժանացավ լավագույնի կոչմանը: Սուպեր Սաքոն իր գործունեության ու մտադրությունների մասին պատմել է BRAVO.am-ին:
Սուպեր Սաքոն կնոջ հետ
Ես չեմ մոռացվել, այդ թվում է, թե մոռացվել եմ: Հիմա ամենալավ վաճառվող ձայնասկավառակն իմն է ինչպես Միացյալ Նահանգներում, այնպես էլ Հայաստանում:
Չեմ սիրում տեսահոլովակ նկարել ինձ գովազդելու համար: Անընդունելի եմ համարում հեռուստաընկերություններին վճարել, որ իմ տեսահոլովակը ցուցադրեն: Ով սիրում է ինձ, ցույց է տալիս:
Շուտով մենահամերգս կլինի Մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում:
Սուպեր Սաքոն եւ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը
Միշտ անում եմ այն, ինչ ուրիշները չեն անում. տարբերվում եմ:
Ինչո՞ւ սկանդալային լուսանկարների տարածման ժամանակ մյուս լրագրողներն ինձ հետ կապվելու, իմ տեսակետը լսելու փոխարեն, միայն քարկոծեցին ինձ:
Քվենտին Տարանտինոն սարսափ ֆիլմ է նկարում, որտեղ սրերով միմյանց մորթում են, բոլորն ասում են`ինչ լավ ռեժիսոր է….
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Սուպեր Սաքոն եւ Արցախի հոգեւոր թեմի առաջնորդ Պարգեւ Սրբազանը
Նոր ձայնասկավառակս` “Saint Sarkis IV”-ը, լույս է տեսել հոկտեմբերին:
Հիմա զբաղված եմ համերգներով եւ նոր երգերի ձայնագրմամբ: Հաջորդ ստեղծագործությունս կլինի իմ շատ սիրելի ընկերոջ ու սիրված երգիչ Արման Հովհաննիսյանի հետ:
Ստեղծագործականից բացի, կենտրոնացած եմ բարեգործական ընկերության` “Saint Sarkis Children's Fund”-ի գործունեության վրա: Ամենից շատ ուշադրություն եմ դարձնում հաշմանդամություն ունեցող եւ ծնողազուրկ երեխաներին:
Սուպեր Սաքոն եւ Մերի Մակարյանը
Մյուս տարվա մեջ տեղի ունենալիք համերգիս հասույթը չեմ տալու ոչ մեկին. չեմ վստահում: Բայց այդ երեխաների կարիքների համար եմ հատկացնելու:
Չեմ անում բարեգործություն, որ նկարեն, խոսեն: Կարեւորն այդ երեխաներն են ու Աստված, որ տեսնում են:
Աղջիկս` Ջիանան, արդեն մեկուկես տարեկան է: Չարաճճի, բայց շատ խելացի երեխա է: Ոչ մեկին չեմ ուզում նկարները ցույց տալ. առանց այդ էլ աչքերով ուտում են:
Սուպեր Սաքոն, Միհրան Ծառուկյանը եւ Մարտին Մկրտչյանը
Նախագծեր կան, որոնց մասին դեռ չեմ խոսի:
Երանի ես ապրեի Հայաստանում: Ու եթե լինեի Ազգային ժողովում, այդ ժամանակ Հայաստանում կարիքավոր ոչ մի երեխա չէր լինի. կպարտադրեի, որ ամեն ընտանիք մեկ երեխա որդեգրի:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Սուպեր Սաքոյի “ֆեյսբուքյան” էջից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: