×


Սոֆին, Rippi-ն, Խորենը, Լուիզան, Էմմին, Անդրեն, Էրիկը, Արսենը եւ մյուսները` Նազենի Հովհաննիսյանի 30-ամյակին

Նազենի Հովհաննիսյանը հուլիսի 18-ի երեկոյան իր հարազատների, ընկերների, բարեկամների, գործընկերների հետ պարել է, կենացներ խմել ու անհամար նվերներ ստացել. դերասանուհի-հաղորդավարուհին նշել է ծննդյան տարեդարձը:):  

Անդրեն եւ Նազենին


Ինչպես հոբելյարն է նշել, չի սիրում իր տարեդարձը շոուի վերածել, բայց արդյունքում տոնական խրախճանք է ստացվել: Հյուրերի թվում են եղել բազմաթիվ երգիչներ, դերասաններ, հաղորդավարներ, որոնք Նազենիի օրը հիշարժան են դարձրել: Երեկույթին մասնակցել են Խորեն Լեւոնյանը, Հրաչ Քեշիշյանը, Սոֆի Մխեյանը, Էմմին, Անդրեն, Էրիկը, Արսեն Գրիգորյանը, Արմեն Մազմանյանը, Rippi-ն, Լուիզա Ներսիսյանը, Հրանտ Թոխատյանը եւ ուրիշներ:

30-ամյակը նշող հաղորդավարուհի-դերասանուհին իր տարիքից չի բարդույթավորվում. “Ես տարեցտարի ավելի շատ եմ սիրում իմ ծննդյան օրը, իսկ մանուկ հասակում այնքան էլ չէի սիրում: Ամեն օր ավելի եմ գնահատում մեզ տրված կյանքի քաղցրությունը ու մտածում` երբեմն ինչքան շռայլորեն ենք վատնում ժամանակը: Կապ չունի` 30, թե 40 տարեկան ես, գիտակցում ես, որ քո կյանքից մեկ տարի էլ գնաց: Բայց ծննդյանդ օրը ճիշտ ու հավեսով անցկացնելը նշանակում է, որ  ապրում ու շնչում ես, դու դեռ կաս, ի վերջո կյանքը գեղեցիկ է”, - BRAVO.am-ի հետ զրույցում ասել է Նազենի Հովհաննիսյանը:

Նազենի Հովհաննիսյանը նշել է իր 30-ամյակը


Ծննդյան տարեդարձի առիթով շնորհավորանքներ նա ստացել է դեռ հուլիսի 17-ից. “Մոսկվայում բնակվող ընկերուհիս, Ամերիկայից եկած ընկերներս շնորհավորել ու նվերներ են տվել: Այնքան շատ են նվերները, մանավանդ իրենց ձեռքերով պատրաստված ու մտածված անակնկալները, որ իմ ծննդյան մեկ շաբաթը լավ է սկսվել:)”:

Սոֆի Մխեյանը, Խորեն Լեւոնյանը եւ Էմմին Նազենիի 30-ամյակին

 
Նազենիի խոսքերով` “պարզունակ սեր ունի” ծաղիկների` մասնավորապես վարդերի նկատմամբ. “Գիշերվանից սկսած` արդեն պատված էի գեղեցիկ վարդերով: Նվերների ցանկն անսահմանափակ է, սիրում եմ, որ ինձ ճանաչելով են նվեր անում: Օրինակ` Սոֆի Մխեյանը, իմանալով ինձ ինչ է անհրաժեշտ, հետեւողական կերպով նախաձեռնում է, որ նվերը տեղ հասնի:)”:

Rippi-ն եւ Էրիկը


“Մամայական ձեռքերի հուշը…”

Հաղորդավարուհի-դերասանուհին հուզմունքով հիշել է իր մայրիկի հետ անցկացրած ծննդյան օրերը. “Նախորդ տարվա ծննդյանս օրը շատ ուրախ ու անհոգ էի. ընկերներով հավաքվել ու ուրախանում էինք, բայց ամենակարեւոր փաստը` 29-ամյակիս իմ մայրը ողջ էր… Իր հիշատակի համար եմ այսքան սրտանց ուրախանում, որովհետեւ նա հաստատ շատ կուզեր ու կհպարտանար ինձնով… Իմ մանկության, պատանեկության, նաեւ հասուն տարիքի ամենալավ հուշերից մեկն այն է, որ մայրս, մեն մենակ ու գիշերը չքնելով, դոլմա, աղցաններ ու այլ ուտեստներ էր պատրաստում, առանց նեղություն տալու որեւէ մեկին: Մամայական ձեռքերի հուշն է.. Ափսոս, որ նա չկա…”:

Սոֆի Մխեյանն ու Նազենի Հովհաննիսյանը


28-ամյակը Նազենի Հովհաննիսյանն անցկացրել է Միացյալ Նահանգներում, 29-ամյակն ընկերների հետ նշել է երեւանյան ռեստորաններից մեկում, այս անգամ էլ ավելի մեծ երեկույթ է կազմակերպել. “Ամեն երկրում էլ հետաքրքիր է նշելը, բայց Երեւանում ստանում ես այնքան ջերմություն եւ ուշադրություն, բացառիկ ջերմ էներգիա, որ ուրիշ տեղ չկա: Այս անգամ ավելի մասշտաբային տոն ստացվեց: Բացի ընկերներիս նեղ շրջանակից, որոնց թիվը հասնում է մոտ 40-ի, հյուրերիս թիվը հասնում էր 200-ի, որովհետեւ կան հարազատ մարդիկ, որոնք մոտ ընկեր չեն, բայց իրենց գոյությունն ինձ համար կարեւոր է”:

BRAVO.am-ը եւս շնորհավորում է Նազենիին` մաղթելով աշխատանքային վերելքներ, երջանկություն ու վարդերով լի կյանք:):

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW