Սոֆի Մխեյանն այսօր տեսահոլովակ է ներկայացրել, որը նկարահանվել է “Հայաստանի երգի” հիման վրա.“Ես էլ բացառություն չեմ. հասունացել էր հայրենիքիս նվիրված երգ ներկայացնելու պահը: Ի՞նչ է հայրենիքը հարցի լավագույն պատասխանը կարող եմ երգիս միջոցով տալ”:
Սոֆի Մխեյան. “Անչափ եմ սիրում հայրենիքս”
Երգչուհին տեղեկացրել է, որ երգի տեքստը վերջին 21 տարվա ընթացքում գրված հայրենասիրական լավագույն երգերի խոսքերի “մոնտաժման” արդյունք է, որն իրականացրել են Ավետ Բարսեղյանն ու Գրիգոր Կյոկչյանը: Երաժշտության հեղինակը Էդգար Ալեքսանյանն է, տեսահոլովակի ռեժիսորը` Արեն Բայադյանը:
“Շնորհակալ եմ Սոֆիին, որ վստահեց ինձ, որովհետեւ մինչ այդ միայն գլամուրային աշխատանքներ եմ ներկայացրել: Մեծ պատասխանատվություն էի զգում նկարահանումների ընթացքում: Արել եմ ամեն ինչ, որպեսզի տեսահոլովակը մաքսիմալ բնական ու սինթետիկ լինի: Ներկայացրել եմ իմ սրտից բխող Հայաստանը”,-ասել է ռեժիսորը:
Սոֆի Մխեյանը եւ “Հայաստանի երգը” տեսահոլովակի ռեժիսոր Արեն Բայադյանը
“Հայաստանի երգը” նկարահանվել է Հայաստանում եւ Արցախում: Աշխատանքներն ընթացել են մեկ շաբաթ: Տեսահոլովակի նկարահանումներին մասնակցել են Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը, Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենապարուհի Մերի Հովհաննիսյանը, Շախմատի օլիմպիադայի կրկնակի չեմպիոն Տիգրան Պետրոսյանը, Սերգեյ Սմբատյանի ղեկավարած Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը եւ այլք:
Սոֆի Մխեյանը հայրենասիրական երգի տեսահոլովակ է ներկայացրել
Սոֆի Մխեյանը երգն առաջին անգամ կատարել է “Էրեբունի-Երեւան” տոնակատարության շրջանակում. “Իսկապես շատ ուրախ եմ ու հպարտ, որ ներկայացնում եմ այս երգը: Անչափ եմ սիրում հայրենիքս”:
Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները ` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/ եւ Սոֆի Մխեյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: