Սոֆյա Պողոսյանն ու Աշոտ Տեր-Մաթեւոսյանն օրերս են վերադարձել Բալիից, ուր մեկնել էին հարսանեկան ճամփորդության: Դերասանուհին BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է, որ նախորդ ամիս օրինականացրել են հարաբերությունները՝ պսակադրվելով Երեւանի Սուրբ Սարգիս եկեղեցում:
«Պսակադրությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 18-ին: Երկուսս էլ չենք սիրում մեծ խնջույքներ, հետեւաբար, ամենահարազատ մարդկանց հետ նշել ենք եւ նույն գիշերը մեկնել ճանապարհորդության»,-ասել է Սոֆյան:
Սոֆյա Պողոսյանի եւ Աշոտ Տեր-Մաթեւոսյանի պսակադրությանը
Նա նշել է, որ հարսանեկան ճանապարհորդության համար մի քանի տարբերակ են ունեցել՝ Եվրոպական որեւէ երկիր, Թաիլանդ, բայց վերջում ընտրել են Բալին, «որովհետեւ իրական դրախտ է»:
Նորապսակներն այնտեղ մենակ չեն եղել. իրենց հանգիստը Բալիում են կազմակերպել նաեւ դերասանուհու քույրը`Մայան եւ ամուսինը՝ Ավետիս Խախամյանը: Ինչպես նշել է Սոֆյան, հաճելի համընկնում էր:
Սոֆյա Պողոսյանի եւ Աշոտ Տեր-Մաթեւոսյանի պսակադրությանը
Դերասանուհին, ով այս շրջանում նկարահանվում է «Քեզ հետ ու առանց քեզ» սերիալում, ասել է նաեւ, որ կշարունակի նկարահանվել հեռուստատեսային նախագծերում:
Տեքստը`Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Prof Studio-ի եւ զույգի արխիվից


×
11,950






