Նազենի Հովհաննիսյանը Կիպրոսում ներկա է եղել Աշխարհի, Եվրոպայի ու Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի հարսանիքին: Զույգը պսակադրվել է Լիմասոլի Սուրբ Գեւորգ հայկական եկեղեցում։
«Ես անուղղելիորեն հավատում եմ սիրուն: Հավատում եմ, որ ժամանակը բերում ու ճակատագրով քոնին հասցնում է քեզ: Երբ էլ լինի, որքան էլ որ սպասեն իրար: Ես անվերապահորեն հավատում եմ Աստծո զորությանն ու այն բոլոր օրհնությունների ուժին, որոնք Անին ու Արթուրը ստացան իրենց սիրո օրը: Ընտանիքն ամեն ինչ է՝ ուժ է, սեր, խաղաղություն, հայրենիքի մանրակերտն է, այն հացն է, որով ամեն օր կյանքիդ մեջ համ եւ ուժ ես ստանում: Կանգուն պահող սյունն է՝ չնայած բոլոր դժվարություններին»,-գրել է նա՝ տեղեկացնելով, որ լուսանկարներն ու տեսանյութը հրապարակել է Արթուրի եւ Անիի թույլտվությամբ։
Հովհաննիսյանն ամենաջերմ մաղթանքներն ու շնորհավորանքներն է հղել նոր ձեւավորվող ընտանիքին ու փաստել, որ անկախ ամեն ինչից՝ սեր կա:
«Մենք լավ ու սիրուն բաներ կարող ենք ասել միմյանց ու ուրախանալ Հայաստանի դրոշն ամենածանր պահերին իր հաղթանակով բարձ պահած չեմպիոնի եւ նրա հեքիաթ Անիի երջանկությամբ։ Արթուրը լավ գիտի՝ ինչ է նշանակում հասնել աշխարհի գագաթին, բայց ես ուզում եմ մաղթել, որ ձեր կյանքի ու հաղթանակի ամենաբարձր կետը ոչ թե որեւէ պատվանդան լինի, այլ լինի ձեր տունը՝ այն վայրն, ուր ուզում ես միշտ վերադառնալ։ Որտեղ քեզ սպասում են ամեն վայրկյան ու քեզ սիրում են ոչ թե հաղթանակներիդ, տիտղոսներիդ կամ նվաճումներիդ համար, այլ պարզապես այն բանի համար, որ դու կաս: Թող Սբ. Գեւորգում ձեր գլխին պահված խաչը միշտ պաշտպանի ու ճիշտ ուղու վրա պահի, ձեր սրտի ուժն էլ հազարապատկի: Ձեր կյանքի ամենաերկար եւ ամենագեղեցիկ հաղթանակը թող ձեր սերը լինի»,- ավելացրել է նա:


×
361





