Էստրադային հայտնի երգիչ Վալերի Մելաձեին այդպես էլ չհաջողվեց պահպանել ընտանիքը: Ռուսական ԶԼՄ-ները հաղորդում են, որ երգչի կինը` Իրինան, ամուսնալուծության հայց է ներկայացրել դատարան, որտեղ իր շահերը կպաշտպանի հայտնի Ալեքսանդր Դոբրովինսկին: Ի դեպ, հենց այս փաստաբանն է պաշտպանել նաեւ Ֆիլիպ Կիրկորովին՝ վերջինիս եւ Առաջին ալիքի ռեժիսոր Մարինա Յաբլոկովայի միջեւ ծագած կոնֆլիկտի լուծման ժամանակ:
Վալերի Մելաձեն
Վալերին եւ Իրինան արդեն 20 տարվա ամուսիններ են: Զույգը երեք դուստր ունի: Երրորդ տարին է՝ Մելաձեն երկու քարի, այս դեպքում՝ երկու կնոջ արանքում է:): Մի կողմում պաշտոնական կինն է` Իրինան, մյուսում` “Վիա Գրա’’ խմբի վոկալիստ 33-ամյա Ալբինա Ջանոբաեւան, որը երգչին նաեւ որդի է պարգեւել:
Լուրեր են պտտվում, թե Մելաձեն արդեն պատրաստվում է Ալբինայի հետ ամուսնության արարողությանը, եւ հենց դա է պատճառը, որ զույգը որոշել է պաշտոնապես ամուսնալուծվել:
Ալբինա Ջանոբաեւան
Այս երեք տարվա ընթացքում Իրինան եւ Վալերին խուսափել են խոսել թեմայի շուրջ: Երգչի կինը, որը, ի դեպ, բավական հաջողակ բիզնես լեդի է եւ գլխավորում է մոսկովյան շինարարական կազմակերպություններից մեկը, միայն մեկ անգամ հարցազրույցի ժամանակ խոստովանել է՝ ցանկանում է ամեն գնով պահպանել ընտանիքը: Նա նաեւ հայտնել է մրցակցուհու՝ Ալբինայի հետ հանդիպելու ցանկության մասին, սակայն վերջինս խուսափում է դրանից:
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Eg.ru
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: