Ռիհաննան “Facebook”-ի իր էջում ժամեր առաջ լուսանկարների նոր ալբոմ է ավելացրել` աշխարհին ցուցադրելու, թե ինչքա˜ն լավ ժամանակ է անցկացրել ընկերուհիների հետ զբոսանավի վրա:): Իսկ նշելու առիթ երգչուհին, իհարկե, ուներ. օրերս նա ներկայացրել է իր հեղինակային նոր օծանելիքը:
Ռիհաննան
“Nude”-ը Ռիռիի թողարկած երրորդ օծանելիքն է, որի շնորհանդեսը տեղի է ունեցել Կալիֆորնիայի Սենչրի քաղաքի հայտնի “Macy's” խանութների ցանցի կետերից մեկում: Երգչուհու բազմաթիվ երկրպագուները սիրելի կատարողին հանդիպելու առիթը, բնականաբար, բաց չեն թողել: Նա էլ սիրով շփվել է բոլորի հետ եւ ստորագրություններ բաժանել:
Ռիհաննան ներկայացրել է իր նոր օծանելիքը
Միջոցառմանը Ռիհաննան ներկայացել է սպիտակ զգեստով, սեւ կոշիկներով ու ոսկեգույն աքսեսուարներով` հակասելով բուրմունքի “Nude” / “Մերկ” անվանմանը:):
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Spletnik
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: