Ռազմիկ Ամյանի “Վայ-վայ”-ը մեծ համբավ է վայելում Հայաստանի սահմաններից դուրս:): Նախորդ տարի երգը կրկնօրինակել էին ադրբեջանցի երգիչներ, հիմա էլ հերթը թուրքմեններինն է:
Ռազմիկ Ամյանը
“Նախ` Նազիր Հաբիբովն էր, որը, սակայն, նշել է` “երգը պատկանում է կովկասյան էստրադայի աստղ Ռազմիկ Ամյանին”, իսկ բոլորովին վերջերս համացանցում հայտնվել է եւս մեկ “Վայ-վայ”, այս անգամ` կրկին թուրքմեն Ազատ Դոնմեզովի կատարմամբ”,-BRAVO.am-ին տեղեկացրել է Ռազմիկ Ամյանի պրոդյուսեր Արմին Մովսիսյանը:
Մեր հարցին, թե վերոնշյալի հետ կապված ինչ քայլեր են ձեռնարկելու, նա պատասխանել է, որ նման կրկնօրինակումների դեմ պայքարելն անիմաստ է.“Առաջին դեպքում դիմեցինք “YouTube”-ի ադմինիստրացիային, որն էլ արգելափակեց կեղծ հոլովակը, սակայն որոշ ժամանակ անց ադրբեջանցիները վերբեռնեցին այն: Փոքր-ինչ սկզբունքային էինք, քանի որ գործ ունեինք ադրբեջանցիների հետ, որոնք եւս մեկ անգամ ապացուցեցին, որ գրագողության մասնագետներ են”:
Ռազմիկ Ամյանը պրոդյուսերի` Արմին Մովսիսյանի հետ
Ռազմիկ Ամյանի պրոդյուսերի հետ զրույցում տեղեկացանք նաեւ, որ երգչի “Թելիկ-մելիկ”-ն ու “Սիրուն ջան”-ը եւս օգտագործվում են անօրինական կերպով.“Առաջին երգը լսել եմ վրացիների կատարմամբ, երկրորդն էլ` ռուսաստանաբնակ հայ տղայի”:
Խոսելով այս ամենին իր եւ Ռազմիկ Ամյանի վերաբերմունքի մասին` Արմինը հետեւյալն է նշել.“Ես նորմալ եմ վերաբերվում, Ռազմիկն էլ` ժպիտով, քանի որ հատկապես “Վայ-վայ”-ը հիթ է, իսկ հիթային երգերը նման ճակատագրի հաճախ են արժանանում”:
BRAVO.am
Լուսանկարները` Ռազմիկ Ամյանի եւ Արմին Մովսիսյանի "ֆեյսբուքյան" էջերից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: