Արտասահմանյան լրատվամիջոցները գրում են, որ պոկերի աստղ, դերասան Դեն Բիլզերյանը նախորդ ամիս պոկեր է խաղացել ամերիկացի սենատոր եւ նախագահի թեկնածու Ռենդ Փոլի հետ: Հանդիպումը մեծահարուստ հայի վրա այնպիսի խոր ազդեցություն է թողել, որ նա եւս որոշել է առաջադրվել 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններում:
Դեն Բիլզերյանը
Նախատեսվում է, որ Դեն Բիլզերյանը, նույն ինքը` “Instagram”-ի արքան, իր թեկնածությունն առաջադրելու մասին կհայտնի հունիսի 24-ին` “Marquee New York” էլիտար գիշերային ակումբում կայանալիք հավաքույթի ժամանակ:
“Նրա ընտրարշավի պատասխանատուները հաջողակ են գոնե այնքանով, որ չեն անհանգստանա սեքս-սկանդալների առումով, որոնք կարող են վարկաբեկել նախագահի թեկնածուներին: Չէ՞ որ Դենի դեպքում ամեն ինչ վաղուց բաց է եւ հասանելի»,- գրում է Brobible.com-ը:
Դեն Բիլզերյանը
Ի դեպ, Դեն Բիլզերյանը “Instagram”-ում 904 մլն հետեւորդ ունի, այնպես որ, ընտրողների պակաս նրան չի սպառնում:):
BRAVO.am
Աղբյուրը` Brobible.com
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: