Եղվարդ-Երեւան ավտոճանապարհին երեկ տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետեւանքով տուժածների մեջ, ինչպես հայտնի է, Վարդան Պետրոսյանն է: Դերասանն այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, ժամեր առաջ նրան վիրահատել են. այս մասին BRAVO.am-ին տեղեկացրել են “Էրեբունի” բժշկական կենտրոնից:
Վարդան Պետրոսյանը
“Վիրահատությունը բարեհաջող է անցել, նա հիմա քնած է”,-մեզ հետ զրույցում ասել է կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը, որն իր “ֆեյսբուքյան” էջում նաեւ հետեւյալ գրառումն էր կատարել.“Մի քանի ընկերներով հիմա “Էրեբունի” հիվանդանոցում ենք: Վարդան Պետրոսյանին այժմ վիրահատում են: Գիտակցությունը տեղն է, կոտրվածքներ չկան: Ավտոմեքենայի անվտանգության բարձիկներն էին բացվել: Ասացին` փայծաղն է պայթել, բայց կյանքին վտանգ չի սպառնում”:
Վարդան Պետրոսյանը
Քիչ առաջ BRAVO.am-ը կապվել է “Էրեբունի” բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանի հետ, որն ասել է` Վարդան Պետրոսյանի վիճակը կայուն է.“Դադարեցվել է արյունահոսությունը, հեռացվել փայծաղն ու կարվել լյարդը: Ժամեր առաջ անջատել ենք արհեստական շնչառության ապարատը. նա արդեն ինքնուրույն է շնչում”:
Շուտափույթ ապաքինում ենք մաղթում Վարդան Պետրոսյանին եւ վթարից մյուս տուժածներին:
BRAVO.am
Լուսանկարները` BRAVO.am-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: