×


Վարուժան Մանուկյանի եւ Նարինե Ալեքսանյանի ակտիվ հանգիստն ԱՄՆ-ում 


Վարուժան Մանուկյանն ու Նարինե Ալեքսանյանն այս օրերին Միացյալ Նահանգներում են: Պարոնյանի անվան թատրոնի դերասանները երեք ամիս վայելել են այնտեղի աշխույժ քաղաքներն ու օվկիանոսը: Նարինեն տպավորություններով կիսվել է BRAVO.am-ի հետ ու լուսանկարներ տրամադրել:


«Բավական երկար ժամանակ աշխատելուց հետո երկուսս էլ հանգստի կարիք ունեինք: Ցանկանում էինք կտրվել մեր քաղաքի թոհուբոհից, մտքերից, առօրյա հոգսերից: Այնքան հոգնած էինք, որ երազում էինք ծովի, արեւի ու ավազի մասին: Այնպես ստացվեց, որ մեր ցանկությունները համընկան ԱՄՆ մուտքի արտոնագիր ստանալու հետ, ու այդպես որոշեցինք արձակուրդներն այստեղ անցկացնել»,- պատմել է դերասանուհին:

Վարուժան Մանուկյանը եւ Նարինե Ալեքսանյանը



Ամուսինները ձանձրանալու ժամանակ չունեն.«Շատ-շատ քաղաքներով ենք շրջել: Երբեւէ այսքան ման չէինք եկել: Սիրահարվել եմ Էնսինո քաղաքին. այն իր հանգստությամբ, ջերմությամբ ու տաքությամբ գրավել է մեզ: Եղել ենք Լաս Վեգասում: Սիրել ենք Վեգասն իր գույներով, աննկարագրելի մեծ փողոցներով: Ամեն թաղամաս իր գույնն ունի, քաղաքի բնակելի հատվածը շատ խաղաղ է, անսահման լռություն է տիրում, իսկ բարձրադիր հատվածները՝ աշխույժ»,- նշել է Նարինեն:


Նրանք հիանալի ժամանակ են անցկացրել ափամերձ քաղաքներում.«Օվկիանոսի մասին խոսք չկա… Եղել ենք Սանտա Մոնիկայում, Մանհեթենում, Լագունա Բիչում, Լոնգ Բիչում, որտեղ էլ կատարյալ հանգիստ ենք վայելել: Ձկնորսությամբ ենք զբաղվել. Վարուժանը հինգ հատ Իշխան է բռնել(ծիծաղում է,-հեղ.): Շատ ենք շրջել ու շատ լավ հուշերով ենք վերադառնալու: Մեզ շատ հարազատ մարդկանց ենք հանդիպել»:

Վարուժան Մանուկյանը եւ Նարինե Ալեքսանյանը


Ամուսինները կարոտել են Հայաստանը.«Կարոտել եմ իմ քաղաքի ամեն մի անկյունը, ընտանիքիս անդամներին, թատրոնը, աշխատանքս ու հանդիսատեսիս ծափահարությունները: Այստեղ բնակվելու մասին խոսք անգամ չի կարող լինել: Վերադառնալու ենք գեղեցիկ ու անմոռանալի հուշերով»,- եզրափակել է Նարինեն:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/

Լուսանկարները տրամադրել է Նարինե Ալեքսանյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport