Ռուսաստանյան շոու-բիզնեսի ամենացանկալի երգչուհիներից Վերա Բրեժնեւայի բեմական անունը որպես ապրանքանշան գրանցելու հայտ է ներկայացրել Մելաձե հայտնի եղբայրների քույրը: “Velvet Music”-ի համասեփականատեր Լիանա Մելաձեն աղջկա նոր պրոդյուսերն է, որն էլ ցանկանում է “Վերա Բրեժնեւա”-ի հետ իր հայեցողությամբ վարվելու, նրան հսկողության տակ պահելու հնարավորություն ստանալ:):
Վերա Բրեժնեւան
Նշենք, որ Բրեժնեւան Վերա Կիպերմանի բեմական անունն է, որը ուկրաինական ծագմամբ երգչուհու համար հորինել է “Վիա Գրա” խմբի նախկին պրոդյուսեր Դմիտրի Կոստյուկը՝ իբրեւ թե հիմք ընդունելով, որ Վերան եւ Խորհրդային Միության ղեկավարներից Լեոնիդ Բրեժնեւը Դնեպրոդերժինսկ քաղաքից են:
Գեղեցկուհին այս լուրը դեռ չի մեկնաբանել, փոխարենը հարցազրույց է տվել “OK!” ամսագրին՝ պատմելով իր եւ երեխաների հարաբերությունների մասին: Վերան 2006 թվականից ուկրաինացի բիզնեսմեն Միխայիլ Կիպերմանի կինն է, ունի երկու աղջիկ՝ 11-ամյա Սոնյան՝ նախորդ ամուսնությունից, եւ 2 տարեկան Սառան:
Վերա Բրեժնեւան
Երգչուհին խոստովանել է, որ ինչպես յուրաքանչյուր մայրիկ, համարում է՝ իր երեխաներն ամենագեղեցիկն են.“Իհարկե, իմ աղջիկներից գեղեցիկ երեխաներ կան, բայց իմ երեխաներն իմնն են, իմ արյունն են, ինձ համար ամենա-ամենան են”:
Վերան չի բացառել մեծ աղջկա երգչուհի կամ դերասանուհի դառնալը. “Շատերն են ասում, որ Սոնյան ինձ շատ է նման: Այնքան հետաքրքիր է քո փոքրիկ պատճենը տեսնել կողքիդ: Բացի դա, աղջիկս, ինչպես ցանկացած երեխա, սիրում է հագնել իմ զգեստները, կոշիկները եւ փորձում է նմանակել բեմական պահվածքս”:
Վերա Բրեժնեւան
Այն հարցին, թե ի՞նչ կանի Բրեժնեւան, եթե դուստրը ցանկանա վարսերը վարդագույն ներկել, երգչուհին պատասխանել է. “Եթե Սոնյան շատ ցանկանա, մենք կքննարկենք այդ թեման, եւ հնարավոր է, որ փոխզիջման գանք: Օրինակ՝ ես իրեն վարդագույն լաք կառնեմ”: Վերան նշել է, որ փոքր ժամանակ իրեն շատ բաներ են արգելել. “Երազել եմ սափրել գլուխս, բայց թույլ չեն տվել”:
Պատրաստեց Լիլիթ Բաբայանը/Bravo.am/
Աղբյուրը` OK!
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: