×


Վերջերս մայրացած Ժաննա Ֆրիսկեն Մայամիում հանգիստը կփոխարինի “Նոր ալիք”-ո՞վ :)

Ռուսաստանյան շոու-բիզնեսի հայտնի երգչուհի Ժաննա Ֆրիսկեն մարտին պատմեց  իրենից 8 տարով փոքր սիրեցյալի եւ չպլանավորված հղիության մասին, ապրիլին Մայամիում լույս աշխարհ բերեց իր առաջնեկին եւ հայտնեց, թե Մոսկվա կվերադառնա օգոստոսից ոչ շուտ, իսկ մինչ այդ փոքրիկ Պլատոնի եւ մտերիմների հետ կապրի Ատլանտյան օվկիանոսի ափին գտնվող իր հարմարավետ բնակարանում:

Ժաննա Ֆրիսկեն


Նորաթուխ մայրիկը, ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, ծննդաբերությունից հետո յոգայի եւ ճիշտ սննդակարգ պահպանելու շնորհիվ ազատվել է 15 ավելորդ կիլոգրամից եւ  որոշել երաժշտական կարիերան վերսկսելու համար չսպասել մինչեւ սեպտեմբեր. երգչուհին դեկրետից հետո իր առաջին բեմելը կիրականացնի Յուրմալայում հուլիսի 23-ից 28-ը կայանալիք “Նոր ալիք”-ի շրջանակում: Նշենք, սակայն, որ Ժաննան այս լուրը ոչ հերքել, ոչ էլ հաստատել է:):

Դմիտրի Շեպելեւը եւ Ժաննա Ֆրիսկեն


Հիշեցնենք, 38-ամյա Ֆրիսկեի ընտրյալն ու առաջնեկի հայրը հայտնի հաղորդավար 30-ամյա Դմիտրի Շեպելեւն է: Զույգը  պաշտոնապես ամուսնացած չէ, երգչուհին էլ սպիտակ զգեստի ու շքեղ հարսանիքի մասին չի երազում. “Ես ու Դիման այլ կերպ ենք մտածում. միասին լինելու համար մեզ ԶԱԳՍ-ի կնիքներ պետք չեն: Մենք երջանիկ ենք, իսկ ամենակարեւորն էլ հենց դա է”:

BRAVO.am
Աղբյուրը` Starslife.ru

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW