×


Վիգեն Թադեւոսյանի եւ Անի Վարդանյանի գերակտիվ հանգիստը Եվրոպայում :)

Վիգեն Թադուսյանն ու Անի Վարդանյանը նոր են վերադարձել եվրոպական շրջագայությունից: «Պատանի հանդիսատես» թատրոնի դերասաններն ամառային հանգստի համար ընտրել էին Իսպանիան, Ֆրանսիան ու Իտալիան: Վիգենը BRAVO.am-ին է տրամադրել իրենց ուղեւորության լուսանկարներն ու մանրամասներ հաղորդել:

«Բավական տպավորիչ հանգիստ ենք ունեցել: Ընտրել էինք այն երկրները, որտեղ պատմամշակութային արժեք ունեցող վայրերը շատ են: Ֆրանսիայում եղել ենք հայտնի Փարիզի Աստվածամոր տաճարում, Կամս Մոնտե Քրիստոյի ամրոցում, ամենամեծ նավահանգիստն ենք այցելել: Հռոմում 2000 տարվա վաղեմություն ունեցող Կոլիզեյն ենք տեսել, որն ամենամեծ ամֆիթատրոնն է համարվում: Անչափ տպավորված ենք Հռոմի Պապի նստավայր Վատիկան քաղաքով»,- ասել է Վիգենը:


Ամուսիններն եղել են նաեւ ծովափնյա Պալմա դե Մալորկա քաղաքում. «Մեր այցելած գրեթե բոլոր քաղաքներն էլ ծովափնյա էին, բայց չեմ կարող չառանձնացնել Պալմա Դե Մալորկան, այնտեղ հասցրեցինք մի լավ լիցքաթափվել: Անմոռանալի էին նաեւ Բարսելոնա քաղաքում անցկացրած օրերը: Այդ քաղաքում անբացատրելի էներգիա է տիրում, կյանքը եռում է, ու այնտեղի աշխուժությունն ակամա քեզ է ընդգրկում տիրող տեմպի մեջ: Այնտեղ մարդիկ ապրում էին՝ իրենց կյանքի ամեն մի րոպեն երջանիկ դարձնելով»,- նշել է դերասանը:

Ճանապարհորդության ընթացքում ամուսիններին ուղեկցել է 4-ամյա դուստրը. «Յանան 3 ամսականից մեզ հետ ամեն տեղ եկել է: Նա իր ներկայությամբ մեզ միայն ուրախացնում է»:


Դերասաններն իրենց ամենատպավորիչ արձակուրդը Հունաստանում են անցկացրել. «Չեմ կարող չառանձնացնել իմ ու Անիի այցը Հունաստան, մենք մեր մեղրամիսն էինք վայելում Սանտորինի կղզում»,- պատմել է Վիգենը:

Հաջորդ անգամ զույգը ծրագրում է պասիվ հանգստի մեկնել. «Այս գերհագեցած ուղեւորությունից հետո, կարծում եմ, հաջորդ անգամ ավելի հանգիստ երկիր կընտրենք: Շատ եմ ցանկանում Երուսաղեմ գնալ, տեսնել Քրիստոսի ծննդավայրն ու գերեզմանը: Կինս՝ Անին մինչ ամուսնությունն եղել է այնտեղ, այժմ ծրագրում ենք միասին մեկնել»:


Ամուսինները Եվրոպայից նվերներով են վերադարձել. «Հասնել Եվրոպա ու գնումներ չանել ճիշտ չէր լինի, նամանավանդ մեր դեպքում, որ երկուսս էլ խանութներով շրջելու սիարհար ենք: Ստացվել է այնպես, որ վերջին տարիներին Հայաստանից մեզ համար գրեթե ոչ մի բան չենք գնում, ամեն բան դրսից ենք ձեռք բերում»,- եզրափակել է դերասանը:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /BRAVO.am/
Լուսանկարները՝ զույգի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW