Փետրվարի 15-ը Վիկա Մարտիրոսյանի ծննդյան օրն է: “Ամարաս”-ի գեղարվեստական ղեկավարն իր 30-ամյակի առթիվ տարեդարձի հաջորդ օրը երեւանյան սրճարաններից մեկում ընկերուհիների եւ մտերիմների համար կազմակերպել էր աղջկական երեկույթ, որի հետարքրքիր պահերը ֆիքսել է BRAVO.am-ի լուսանկարիչը
Վիկա Մարտիրոսյանը նշել է 30-րդ տարեդարձը
“Աշխատանքս այնքան առաջնային է: Գերադասեցի կիրակի օրն աշխատել եւ երկուշաբթի նշել, որ ամարասցի աղջիկներն էլ ներկա լինեն. առանց իմ երկրորդ ընտանիքի հետաքրքիր չէր անցնի”,-մեզ հետ զրույցում ասել է նա:
Հոբելյարը եւ իր դուստրը` Նանուլը, կրել են նույնատիպ զգեստ, որոնք հեղինակել է դիզայներ Վահան Խաչատրյանը: Տոնական տորթը եւս եղել է սպիտակի եւ կարմիր ծաղիկների համադրությամբ: Այն գործընկերները, որոնք ներկա չեն եղել խնջույքին, իրենց բարեմաղթանքներն են հղել տեսանամակների միջոցով.“Շատ հաճելի էր լսել բոլորի շնորհավորանքները: Այս տարի ուզում էի միայն աղջիկներով ավելի անմիջական ու հանգիստ մթնոլորտում լինենք”:
Դեռ փետրվարի 14-ի երեկոյան Վիկան ընտանիքի հետ սկսել է նշել տարեդարձը, իսկ առաջին անակնկալը մատուցել են “Ամարաս”-ի պարուհիները.“Քանի որ աշխատանքի վայրում մեծ մասամբ սնվում եմ “ֆասթֆուդով”, աղջիկները այդ ուտելիքի տեսքով տորթ էին պատվիրել. շատ զվարճալի ու հաճելի նվեր էր: Հետաքրքիրն այն է, որ նրանք ուղիղ կեսգիշերին տորթը մեր տան դռան դիմաց էին դրել ու գնացել: Իսկ ամուսինս իմ մատին դրեց այն մատանին, որը վաղուց հավանել էի”:
Մայա Պողոսյանը եւ Վիկա Մարտիրոսյանը
Պարուհին նախորդ տարի մեզ հետ զրույցում նշել էր, որ ցանկանում է 30-ամյակին սպասել իր երկրորդ երեխայի լույս աշխարհ գալուն.“Իմ առաջին խոստումն է, որ չեմ կատարել: Իհարկե, շատ կցանկանայի, բայց մյուս կողմից էլ հիմա աշխատանքս գերիշխում է, կոպիտ ասած` սիրահարված եմ աշխատանքին: Հիմա մի քանի մեծ համերգների ու տեսահոլովակների բեմադրությունների վրա եմ աշխատում: Մայրանալս հետաձգում եմ, բայց աղջիկս այնքան ոգեւորված է սպասում, որ չեմ կարող խոստումս չկատարել: Նա շատ է տխրում, որ ուրիշ ընտանիքներում մի քանի երեխա կա, իսկ իր քույրը կամ եղբայրը դեռ չի ծնվել: Դեմ չեմ, որ երրորդ երեխան էլ ունենանք, առաջ Աստված”:
BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: