×


Վիկտորիա Բեքհեմը գողացել է Մոնա Լիզայի ժպի՞տը :)

Հանրահայտ Դեւիդ Բեքհեմի ոչ պակաս աստղային կնոջ համար արվեստներից կարեւորագույնը շարունակում է մնալ, իհարկե, նորաձեւությունը: 38-ամյա Վիկտորիային դուր է գալիս ոչ միայն նոր հավաքածուներ ստեղծել, որոնք կրում են Հոլիվուդի ոճայինները եւ ոչ միայն, այլ նաեւ հանդես գալ որպես մոդել:

Վիկտորիա Բեքհեմը


Չորս երեխայի մայրիկի կազմվածքը չի զիջում անգամ շատ ավելի երիտասարդ մոդելների արտաքին տվյալներին: Վիկտորիան իր բարեմասնություններն այս անգամ աշխարհին ի ցույց է դնում “Marie Claire”-ի շնորհիվ, իհարկե, զարդարելով նաեւ այս ամսագրի շապիկը:

Վիկտորիա Բեքհեմը` "Marie Claire" ամսագրի շապիկին


Բրոնզե փայլող մաշկ, մետաքսանման վարսեր, գեղեցիկ սանրվածք, մարմինն ընդգծող զգեստ եւ, ուշադրություն, թեթեւ ժպիտ: Արտասահմանյան լրատվամիջոցները գրում են, թե Վիկտորիային ոգեշնչել է Մոնա Լիզան:):  Ամսագրի համար արված ամբողջական ֆոտոշարքը կհրապարակվի առաջիկայում: 


BRAVO.am
Աղբյուրը` Spletnik

Կարդալ ավելին

Quality Sign BW