“Վիտամին” ակումբի տղաները տեւական դադարից հետո նոր հումորներով զինված կրկին կվերադառնան եթեր: Այս օրերին հումորիստները նկարահանում են հաղորդման անոնսը եւ BRAVO.am-ին տեղեկացրել են, որ նոր եթերաշրջանում արդեն սիրված Գվենիկին եւ Եկատերինային կընկերակցեն այլ կերպարներ:):
"Վիտամին" ակումբից Արմուշը, Վաչեն, Արամ MP3-ը եւ Գարիկը
“Դադարը երկար տեւեց, քանի որ արձակուրդ էինք գնացել. երեք տարի է` առանց հանգստի աշխատում էինք”,-մեզ հետ զրույցում նշել է Արամ MP3-ը եւ հավելել, որ ստեղծագործական կազմում փոփոխություններ կլինեն.“Մեր թիմը կհամալրվի նոր մասնակիցներով: Որոշել ենք նաեւ դերասանական եւ վոկալային ունակություններով օժտված աղջիկ ներգրավել, հայտարարություն ենք տարածել, որ փնտրում ենք, կարծում եմ` շուտով կգտնեք”:
"Վիտամին" նախագծի նոր եթերաշրջանկը կմեկնարկի նոյեմբերին
Վիտամինցիները նոր եթերաշրջանում միայն հումորային ծրագրով չեն սահմանափակվելու, կավելանան նոր նախագծեր, որոնց մասին դեռ չեն բարձրաձայնում: Իսկ “Վիտամին”-ի նոր եթերաշրջանը կմեկնարկի նոյեմբերի սկզբին: Ցանկացողներն առաջին նկարահանումներին կարող են մասնակցել հոկտեմբերի 24-ին եւ 28-ին:
Տեքստը` Սիրանուշ Գրիգորյանի /Bravo.am/
Լուսանկարները` Վիտամին ակումբի “ֆեյսբուքյան” էջից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: