Հեռուստառադիոհաղորդավար Վրույր Թադեւոսյանն իր նոր ֆոտոշարքում ներկայանում է չորս տարբեր կերպարով, որոնք, ինչպես հայտնել է BRAVO.am-ի հետ զրույցում, ինքն է որոշել.«Լուսանկարիչ Սարգիս Մկոյանն առաջարկեց համագործակցել՝ ասելով, որ վայրկյանում իմ մեջ մի քանի կերպար է տեսնում: Ընտրել եմ դասական, առօրյա, շիկ-սպորտային եւ մոդեռն-դասական ոճերը»:
Վրույր Թադեւոսյանը
Նրա խոսքով՝ լուսանկարահանումը մի քանի օր է տեւել, բավական բարդ ու, միեւնույն ժամանակ, հետաքրքիր ընթացք է ունեցել.«Գիշերային նկարահանում ենք ունեցել, երբ Երեւանը ննջում էր. շատ եմ սիրում քաղաքային կերպարները: Մի հատվածն էլ լուսադեմին ենք նկարել՝ հասնելով մինչեւ Ապարան, որպեսզի ստանանք ցանկալի արդյունքը»:
Վրույր Թադեւոսյանը
Վրույրն արդեն մեկ տարի է՝ Ռուզաննա Հարությունյանի հետ վարում է «Երկիր Մեդիա»-ի «Բարեւ, երկիր» ծրագիրը, աշխատում է նաեւ Հանրային ռադիոյում, ունի հեղինակային «Պատմական հայրենիք» հաղորդումը. «Պատասխանատու աշխատանք է առավոտյան ուղիղ եթերում լինելը: Նաեւ հաղորդման խմբագիրն եմ. ամեն բան նախապես քննարկում ենք, որպեսզի միայն դրական եթերներ ունենանք ու ամեն առավոտ հնարավորինս շատ դրական հույզեր փոխանցենք հեռուստադիտողներին: Ինձ համար շատ կարեւոր է նաեւ, որ օգտակար լինենք նրանց»,-ասել է նա եւ հավելել, որ ռադիոյում հիմնականում լրագրողական աշխատանք է կատարում.«Հեղինակային հաղորդաշարիս շրջանակում ներկայացնում ենք Արեւմտյան Հայաստանի անցյալը, թե ինչ ունեինք մինչեւ Ցեղասպանությունը, եւ խոսում ենք ապագայի մասին»:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Սարգիս Մկոյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: