×


Տաթեւիկ Ադումյանը որտեղ եւ ում հետ կդիմավորի Ամանորը:)

BRAVO.am-ը շարունակում է նախատոնական հարցուփորձը հաջորդ տարվա «ներկայացուցիչների» հետ: Կապիկի տարում է ծնվել նաեւ Տաթեւիկ Ադումյանը, ով, սակայն, չի հավատում աստղագուշական տեսություններին եւ չի հետաքրքրվում դրանցով: Մեզ հետ զրույցում նա ոչ միայն ամփոփել է անցնող 2015-ը, այլեւ նշել, թե որտեղ եւ ում հետ կդիմավորի Ամանորը:

Տաթեւիկ Ադումյանն` ամուսնու հետ


«2015-ը բավական հետաքրքիր եւ հիշողություններով լի տարի էր: Հասցրել եմ լինել եվրոպական մի քանի երկրում, նոր վայրեր եմ բացահայտել, հետաքրքիր մարդկանց հետ ծանոթացել: Զբաղվել եմ ինքնազարգացմամբ, կատարելագործել եմ մասնագիտական գիտելիքներս եւ, իհարկե, վայելել եմ հանգիստս»,-ասել է դերասանուհին:

Տաթեւիկ Ադումյանը


Վերջին տարիներին Տաթեւիկն Ամանորն անցկացնում է դրսում, ինչպես հայտնել է, գալիք տարին էլ բացառություն չի լինի.«Ամուսնուս հետ մեկնելու ենք արտերկիր: Դա երկուսիս ցանկությունն է: Հաճախ աշխատանքի բերումով չենք կարողանում մեր ժամանակը լիարժեք տնօրինել, իսկ Ամանորն այն տոն է, որ պետք է անցկացնել սիրելիի հետ: Ոչ մի արձակուրդ բաց չենք թողնում միասին անցկացնելու համար»:

Նա համոզված է, որ վերելքներ ու վայրէջքներ յուրաքանչյուր տարում են լինում, ուստի դրանք պետք չէ պայմանավորել աստղագուշական կանխատեսումներով. «Նպատակներս ու ցանկություններս շատ են: Բնականաբար, կան ծրագրեր, սակայն, ինչպես միշտ, չեմ սիրում նախօրոք բացել փակագծերը»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /BRAVO.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Տաթեւիկի անձնական արխիվից

Կարդալ ավելին

Quality Sign BW