Նելլին իրենց բնակարանի տոնածառը զարդարել է կարմիր ժապավեններով ու կարմիր լույսերով, քանի որ այդ գույնը փոքրիկ Անահիտը շատ է սիրում: BRAVO.am-ը հյուրընկալվել է երգչուհու տանը եւ փոքրիկ Սանտային լուսանկարել իր մայրիկի հետ:):
Նելլին դստեր հետ
Նելլին եւ Րաֆֆին իրենց առաջնեկի հետ Ամանորն ու Սուրբ Ծնունդը նշում են Երեւանում: Քանի որ սա աղջկա առաջին Նոր տարին է, ընտանիքով որոշել են տոները հայրենիքում անցկացնել: Անահիտն արդեն նվերների մի մասն ստացել է` Սանտա Կլաուսի հագուստ, ձկնիկ` ակվարիումի մեջ, ֆոտոխցիկ, Ձմեռ պապն էլ առանց նվերի չի գալու. “Ամեն ինչ անում ենք, որ մեր բալիկի համար հետաքրքիր լինի: Գիշերը նրան կայցելի Ձմեռ պապը: Այս Նոր տարին ամենալավը կլինի, որովհետեւ մեր կյանքում կա Անահիտը, ես էլ ամեն ինչ ավելի ոգեւորվածությամբ եմ անում”:
"Իմ ողջ կյանքի ձեռքբերումն աղջիկս ու ամուսինս են".Նելլի
2012 թվականը` Մոսկվայում, 2013-ը` Երեւանում
Նախորդ տարի, երբ զույգի առաջնեկը դեռ չէր ծնվել, նրանք Լեհաստանում, Իտալիայում ճամփորդելուց հետո Նոր տարին դիմավորել են Մոսկվայում` Րաֆֆիի ընտանիքի հետ, այս տարի էլ կդիմավորեն Նելլիի ընտանիքի հետ.“Գնումներն ու խոհանոցի գործերը մայրիկիս հետ եմ անում, կարեւորը մեր ճաշակները համընկնում են: Բացի աղցաններ պատրաստելուց, այս անգամ որոշել եմ թխել “Հարբած բալ” խմորեղենը: Հայրս կատակով ասում է, որ կողքին անպայման մածուն դնենք, բայց երեւի կարիք չի լինի, ես լավ եմ թխում:)”:
“Ինձ համար Ձմեռ պապիկի այցելությունը տպավորիչ է եղել, հիմա ուզում եմ, որ Անահիտի համար էլ հետաքրքիր լինի”. Նելլի
Աշխարհի ամենալավ խաղալիքը :)
Շիկահեր երգչուհին մանկության Նոր տարիներից հիշում է, որ միշտ տարեմուտի գիշերն իրենց տուն Ձմեռ պապն է այցելել, իսկ ինքը գլխի չի ընկել, որ նա հայրիկի ընկերն է.“Լավ հիշում եմ, որ խաղալիք սպասքի հավաքածու` բաժակներ, ափսե, թեյնիկ էր ինձ բերել, աշխարհի ամենալավ խաղալիքներն էին:): Ինձ համար Ձմեռ պապիկի այցելությունը տպավորիչ է եղել, հիմա ուզում եմ, որ Անահիտի համար էլ հետաքրքիր լինի”:
Նելլին եւ Րաֆֆին իրենց դստեր հետ Նոր տարին կնշեն հայրենիքում
Նելլին գալիք տարում` միաժամանակ երգչուհի եւ հաղորդավարուհի
2012 թվականը Նելլիի համար գործնական ձեռքբերումների տարի չի եղել, փոխարենը մայրացել է. “Մեկ վայրկյան անգամ չեմ փոշմանել չարածս աշխատանքի համար, որովհետեւ իմ ողջ կյանքի ձեռքբերումն աղջիկս ու ամուսինս են, ես լիարժեք երջանիկ եմ”:
Գալիք տարում Նելլին երկու հեռուստածրագիր կվարի
2013-ին Նելլին որոշել է լրացնել աշխատանքի բացթողումները. նա նոր երգեր ու տեսահոլովակներ ներկայացնելուց բացի, “Լայմ” հեռուստաընկերության եթերում երկու ծրագիր կվարի` մեկը` նորաձեւության եւ շոու-բիզնեսի, մյուսը` ֆիլմերի մասին. “Հաղորդավարի փորձ ունեմ, ինքս եմ առաջարկել նախագիծը, որը հեռուստաընկերության կողմից հավանության է արժանացել”:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: