BRAVO.am-ին հայտնի է դարձել, որ Տիգրան Մնացականյանը եւ Լիանա Առաքելյանը բաժանվել են: Լուրի իսկությունը պարզելու համար կապ հաստատեցինք դերասանի հետ, ով, սակայն, հրաժարվեց որեւէ մեկնաբանություն տալ անձնական կյանքի մասին:
Նշենք, որ զույգի ամուսնալուծության թեմային վերաբերող նամակներ սկսեցինք ստանալ մեր ընթերցողներից եւ խոսակցությունները թեժացան այն ժամանակ, երբ Տիգրանը սոցցանցային իր էջից հեռացրեց կնոջ հետ բոլոր լուսանկարները:
BRAVO.am-ը առիթ ունեցել է անդրադառնալու դերասանի ընտանիքին, երբ նախորդ տարի` որդու ծննդից 13 տարի անց, լույս աշխարհ եկավ նրանց դուստրը, ամիսներ առաջ էլ նա պատմել էր կնոջ եւ երեխաների հետ ամառային հանգստի մասին:
BRAVO.am
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ դերասանի արխիվից


×
31,661







