×


Տղաների համար ի՞նչ անակնկալ է պատրաստել Սուսաննա Պետրոսյանը :)

Սուսաննա Պետրոսյանն իր ակումբային առաջին մենահամերգից հետո, որը տեղի ունեցավ նախորդ սեպտեմբերին, առաջիկայում կրկին երգելու է կենդանի նվագակցությամբ: Առաջին “Հայսուպերսթարի” համերգը փետրվարի 23-ին է` “Beer Academy” փաբում, որտեղ “Imagine” բենդի հետ կկատարի փոփ-ռոք, սոուլ ոճերի հայտնի երգեր:

Սուսաննա Պետրոսյանը


“Բենդի երաժիշտները խիտ գրաֆիկ ունեն, չենք կարողանում հաճախ փորձեր անել, բայց տեղում իմպրովիզներ կլինեն: Այս անգամ իմ երգացանկի երգերը չեմ կատարելու, բայց որոշել եմ առանձին մենահամերգով միայն իմ երգերը ներկայացնել”,-ասել է նա` չբացառելով, որ աշխատանքի կանցնի ջազ-ակումբներից մեկում եւ ավելի հաճախ կերգի կենդանի ձայնով:

Սուսաննայի մենահամերգին մի քանի երգ կկատարի նրա երաժիշտ ընկերներից Արթուր Ալեքը, որի հետ համատեղ երգչուհին պատրաստում է իր նոր երգը. “Արթուրը գրել է երաժշտությունը, ես` խոսքերը, բայց դեռ վերնագիր չեմ ընտրել: Մինչեւ տեսահոլովակ նկարելն այն կներկայացնեմ հանդիսատեսին, հույս ունեմ` կսիրվի”:

Սուսաննա Պետրոսյանը


Տոնական օրերի մասին

Երգչուհու խոսքով` մենահամերգի օրը պատահական չի ընտրել, որոշել է տոնական երեկո նվիրել տղաներին. “Փետրվարի 23-ը` արդեն նախկին Կարմիր բանակի օրը, հիմա այդքան չի նշվում, ունենք հայկական բանակի տոն, բայց տարվա մեջ թող մեկ տոն էլ լինի, չէ որ աղջիկները մեկամսյակ ունեն:)”,-ասել է Սուսաննան` ավելացնելով, որ օրացույցով նշված տոներից բացի, ցանկացած օր կարելի է տոնի վերածել.“Յուրաքանչյուրի կյանքում լինում են այնպիսի երջանիկ օրեր, որ տոնական ոչ մի օրվա հետ չես համեմատի: Օրինակ` ես իմ ծննդյան օրն այնքան էլ չեմ սիրում, բայց իմ ընկերների ու հարազատների հետ շատ այլ օրեր հիանալի եմ անցկացրել: Իսկ սիրո տոներից այս տարի Սուրբ Վալենտինի օրը չեմ նշել, իսկ Սուրբ Սարգսի տոնին գնացել եմ եկեղեցի, կարծում եմ` մեր տոնն ավելի գեղեցիկ է”:

Սուսաննա Պետրոսյանը


Նախասիրությունների մասին


23-ամյա երգչուհին աշխատում է առանց պրոդյուսերի եւ իր խոսքով` այսպես ավելի ազատ է զգում.“Ճիշտ է` առանց պրոդյուսերի շատ ավելի դժվար է, գործերս ավելի դանդաղ են առաջ գնում, բայց անում եմ այն, ինչ ինքս ցանկանում եմ. ինձ համար այսպես հարմարավետ է”:

Սուսաննա Պետրոսյանը


Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շրջանավարտ Սուսաննա Պետրոսյանն այժմ վոկալի անհատական պարապմունքներ է անցկացնում երեխաների հետ, իսկ ազատ ժամանակը տրամադրում է նախասիրություններին. “Վերջերս յոգայով էի զբաղվում, հիմա էլ որոշել եմ լողի դասերի հաճախել, սիրում եմ առողջ ապրելակերպը”: Նա նաեւ տեղեկացրել է, որ առաջիկայում մասնակցելու է “Շանթ” հեռուստաընկերության երաժշտական նոր հեռուստածրագրին:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/, Բիայնա Մահարիի, Կարեն Հովհաննիսյանի, Ռոբերտ Քոլոյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW