×


Փարի՞զ, թե՞ Վենետիկ. Սենան վարարել է

Վերջին օրերին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզը ստացել է Նոր Վենետիկ անունը: Մեկ շաբաթ անդադար տեղումների արդյունքում Սենան վարարել է: Քաղաքապետ Ան Իդալգոն այսօր առավոտյան հայտարարել է, որ բնակչության տարհանման կարիք դեռեւս չկա: Հիշեցնենք, որ Փարիզի պատմության մեջ արդեն գրանցվել են երկու մեծ ջրհեղեղներ`  1910 թվականին (8.6 մ.) եւ 1982-ին (6,15 մ.): Քաղաքապետարանը վստահեցնում է, որ այդ ռեկորդային թվերը չեն գերազանցվի:

Սենան վարարել է


Այսօր` հունիսի 3-ին, սպասվում է Սենայի ջրի մակարդակի առավելագույն բարձրացում` վեց մետր: Ըստ մասնագետների, իրավիճակը կհանդարտվի երկուշաբթի` հունիսի 6-ին: Իսկ մինչ այդ Լուվր եւ Օրսեյ թանգարանները փակել են իրենց դռներն այցելուների առջեւ եւ հրատապ զբաղվում են վտանգի տակ գտնվող արվեստանմուշների տարհանմամբ:

Սենան վարարել է


«Ֆրանս տուրիզմ»-ի նախագահը ցավով արձանագրում է, որ մեկնարկել էր տուրիստական այցելությունների ամենաթեժ շրջանը: Սովորաբար, հունիս ամսին Սենայի հանրահայտ 15 զբոսանավակներից օգտվում է օրական 10.000-ից 15.000 այցելու: Բնականաբար, այսօր դա այլեւս հնարավոր չէ:

Տեքստը` Լիլիթ Սոխակյանի/Bravo.am-ի սեփական թղթակիցը Փարիզում/
Լուսանկարները` Փարիզի քաղաքապետարանի 

Կարդալ ավելին

Quality Sign BW