Քիմ Քարդաշյանը հարցազրույցների ժամանակ չէր դադարում նշել, որ երազում է մայրանալու մասին: Եվ հիմա, երբ հայտնի է ռեալիթի-շոուների հայազգի աստղի նոր կարգավիճակը, նա ամեն կերպ փորձում է բոլորի ուշադրությունը սեւեռել իր մեծացող փորի վրա ու համառորեն հրաժարվում է հղիների համար նախատեսված հարմարավետ հագուստից:
Քիմ Քարդաշյանը
Ավելորդ քաշի դեմ մշտապես պայքարող Քիմը վերջերս խոստովանել է, որ դադարեցրել է հատուկ սննդակարգ պահպանել եւ ուտում է երկու հոգու համար:): Դրա ապացույցը նրա` էլ ավելի կլորացած բարեմասնություններն են, սակայն ապագա մայրիկը շարունակում է կրել մարմինը կիպ գրկող զգեստներ:
Քիմ Քարդաշյանը եւ Քանյե Ուեսթը
Արտասահմանյան մի շարք լրատվամիջոցների փոխանցմամբ` Քարդաշյանի ապագա երեխայի հայրը` Քանյե Ուեսթը, ներկայում զբաղված է ամերիկյան “Vogue”-ի գլխավոր խմբագիր Աննա Ուինթուրի հետ բանակցություններ վարելով, որպեսզի իր սիրելին զարդարի այս ամսագրի շապիկը:
Խոսակցությունների համաձայն` Ուինթուրի եւ Քարդաշյանի հարաբերություններն այնքան էլ բարիդրացիական չեն. ամերիկյան “Vogue”-ի գլխավոր խմբագիրը Քիմին համարում է անճաշակ կին եւ իբրեւ թե հայտարարել է, որ նա այս ամսագրի շապիկին կհայտնվի միայն իր մահից հետո:
Քիմ Քարդաշյանը
Արդյո՞ք Քանյեին կհաջողվի իրականացնել սիրելիի ցանկությունը, ժամանակը ցույց կտա: Սակայն նշենք, որ “Vogue”-ի ամերիկյան տարբերակի շապիկը զարդարելու բախտին չի արժանացել անգամ Վիկտորիա Բեքհեմը, որի շանսերը, շատերի կարծիքով, ավելի մեծ են:
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Daily Mail
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: