×


Քանյե Ուեսթի խելահեղ ցատկը Կարապի լիճ. Աշխարհի արձագանքը

Քանյե Ուեսթը հայաստանցիների համար անմոռանալի դարձրեց ապրիլի 12-ի գիշերը Երեւանի Կարապի լճի մոտ յուրահատուկ շոուով: Միջազգային աստղի ելույթի մասին բացօթյա համերգից րոպեներ առաջ “Թվիթեր”-ի իր էջում տեղեկացրեց Քիմ Քարդաշյանը` գրելով.“Կտեսնվենք այնտեղ”, եւ մինչեւ ռեփերի առաջին կատարումը Կարապի լճի տարածքում արդեն ասեղ գցելու տեղ չկար:):

Քանյե Ուեսթի համերգը Երեւանի Կարապի լճում


Քանյեն համերգի բացումն արեց “Stronger” երգով, որին հաջորդեցին “Jesus Walks”, “Power,” “Touch the Sky” եւ “All of the Lights” կատարումները: “Good Life” երգի ժամանակ 21 “Գրեմմի” մրցանակի արժանացած ռեփերն անակնկալ կերպով ցատկեց Կարապի լիճը, իսկ նրան հետեւեցին տասնյակ երկրպագուներ:):

Քանյե Ուեսթի երեւանյան համերգին անդրադարձել են արտասահմանյան բազմաթիվ լրատվամիջոցներ: Ահա այսպիսին է mtv.com-ի արձագանքը.“Քանյեի` լիճը ցատկելուց հետո ոստիկանությունը դադարեցրեց համերգը: Ինչեւէ, գուցե արված խելահեղությունը մի փոքր վտանգավոր էր, սակայն ընդունեք, որ հիասքանչ էր”:

Քանյե Ուեսթի համերգը Երեւանի Կարապի լճում


Համերգից հետո Քիմը “Թվիթեր”-ում որոշ մանրամասներ է հայտնել համերգից եւ կիսվել է տպավորություններով.“Քանյեն ինձ արթնացրեց եւ ասաց, որ պատրաստվում է Երեւանում անվճար համերգով հանդես գալ… Հազարավոր մարդիկ էին այնտեղ: Քանյեն ցատկեց Կապարի լիճը, որ ավելի մոտ լինի ամբոխին, եւ շատ-շատերը ցատկեցին նրա հետեւից…Ինչպիսի խելահեղ գիշեր էր: Այնքան ուրախ եմ, որ կարողացա Հայաստանում բոլորի հետ մի լավ զվարճանալ մեր այստեղ անցկացրած վերջին գիշերվա ընթացքում”: 

Sky.com-ն, անդրադառնալով Քանյեի խելահեղությանը, գրում է.“Մինչեւ ջրում հայտնվելը Քանյեն, որի վերջին ալբոմը կոչվում է “Հիսուս”, գոչել է.“Տեսնո՞ւմ եք ինձ: Մենք տարբերվող բան ենք անելու հենց հիմա, ինչպես անում ենք միշտ”:

Քանյե Ուեսթի համերգը Երեւանի Կարապի լճում


Tmz.com-ն իր հերթին հանդես է գալիս այսպիսի տողերով.“Փաստորեն Հիսուսը չի կարող քայլել ջրի վրայով, նա նույնպես ընկնում է ջուրը, ինչպես մեզնից յուրաքանչյուրը”:

Պատրաստեց Նարինե Դանեղյանը/Bravo.am/
Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի Bravo.am,Ֆոտոլուրի եւ Splash News-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին