Գերմանիայի քաղաքներից Ֆրանկֆուրտում երեկ տեղի է ունեցել շոու-բիզնեսի աշխարհում ամենագլխավոր միջոցառումներից մեկը` “MTV Europe Music Awards 2012”-ը: Ամենամյա մրցանակաբաշխության աստղային հյուրերի թվում այս անգամ եղել են Հայդի Քլումը, որը նաեւ վարել է շոուն, Թեյլոր Սվիֆթը, Լանա Դել Ռեյը, Քիմ Քարդաշյանը, Ալիշա Քիզը եւ ուրիշներ: 
Թեյլոր Սվիֆթը, Ռիտա Օռան եւ Քիմ Քարդաշյանը
Միջոցառումից մրցանակներով ծանրաբեռնված հեռացել է երիտասարդ երգչուհի Թեյլոր Սվիֆթը` ճանաչվելով  “Տարվա երգչուհի”, նաեւ հաղթելով “Կենդանի լավագույն կատարում” եւ “Լավագույն արտաքին” անվանակարգերում: 
Երեք մրցանակ էլ բաժին է հասել Ջասթին Բիբերին: Մրցանակաբաշխությանը չներկայացած երգչին շնորհվել է “Լավագույն երգիչ” տիտղոսը: Նա հաղթել է նաեւ  “Լավագույն փոփ-կատարում” եւ “World Stage նախագծի շրջանակում կենդանի լավագույն կատարում” անվանակարգերում: 
Ռիտա Օռան
Նիքի Մինաժը, “MTV EMA”-ի վարկածով, այս տարվա  հիփ-հոփ ոճի լավագույն կատարողն է, էլեկտրոնային երաժշտության ոլորտում լավագույնը Դեւիդ Գետտան է, “Ալտերնատիվ լավագույն կատարող” անվանակարգում էլ հաղթել է Լանա Դել Ռեյը: 
Լավագույն ռոք-կատարմամբ այս տարի հանդես է եկել Linkin Park-ը, լավագույն տեսահոլովակը հարավկորեացի ռեփեր Psy-ի “Gangnam Style”-ն է: “Տարվա երգն” էլ  Քարլի Ռեյ Ջեփսենի “Call Me Maybe” ստեղծագործությունն է: 
Հայդի Քլումը
Նշենք, որ “MTV Europe Music Awards 2012”-ի շրջանակում հետմահու մրցանակ է շնորհվել Ուիթնի Հյուսթոնին` փոփ երաժշտության զարգազման մեջ ավանդի համար:   
    
Այս տարի մրցանակի չեն արժանացել Ռիհաննան, Լեդի Գագան, Քեթի Փերին եւ այլ հայտնիներ: 
BRAVO.am
Աղբյուրը` Daily Mail  


 
					
					
					×
					
				
 8,305

			
			
			
			
			
			
			
			
			
			
			
			
			
							
			
			
			
			
			
			
			
			
			
			
			
			
			
							
			
			
			
			
			
			
			
			
			
			
			
			
			
							

                    



		
					
				
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: