Քիմ Քարդաշյանը խստորեն քննադատել է «The Wall Street Journal»-ին` Հայոց ցեղասպանությունը ժխտող գովազդային նյութ հրապարակելու համար: Հայազգի հեռուստաաստղն իր պաշտոնական կայքում պարբերականի քայլը որակել է որպես հիասթափեցնող եւ վտանգավոր:
Քիմ Քարդաշյանը եւ Քանյե Ուեսթը` Ծիծեռնակաբերդում
«Փողն այս պահին խոսում է աղբի մասին»,-գրել է Քիմ Քարդաշյանը` շեշտելով, որ հեղինակավոր լրատվամիջոցին անհարիր էր թուրքական կողմի պատվիրած կեղծիքը տարածելը.«Հայոց ցեղասպանությունը ժխտելու հաշվին գումար վաստակելն ամոթալի եւ անթույլատրելի է»։
Քիմ եւ Քլոե Քարդաշյանները` Ծիծեռնակաբերդում
Նշենք, որ այս միջադեպին անդրադարձել եւ Քիմի հոդվածից մեջբերումներ են արել արտասահմանյան տարբեր կայքեր: Daily Mail-ի նյութում հեղինակը պատմել է նաեւ, որ օրեր առաջ Քարդաշյանի հայրենիքում` Հայաստանում, է եղել հոլիվուդյան օսկարակիր դերասան Ջորջ Քլունին, ով հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն` այցելելով Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
BRAVO.am
Աղբյուրը` kimkardashianwest.com եւ Daily Mail
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: