×


Քեթրին Միդլթոնը` ոտաբոբիկ եւ գլխաշորով, կոշիկները հանել է նաեւ Ուիլյամը

BRAVO.am-ն արդեն պատմել է, որ արքայազն Ուիլյամն ու Քեթրին Միդլթոնը համատեղում են իրենց երկրորդ մեղրամիսը թագուհու անունից պաշտոնական այցի հետ:): Ամուսիններն այս օրերին շրջագայում են ասիական երկրներում: 

Արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնը


Կուալա Լումպուրում կայացած պաշտոնական ընդունելությանը Քեյթը ցնցել է բոլորին իր` արքայադստեր զգեստով: Սիրելի դեկոլտեյից դքսուհին չի հրաժարվել:): “Alexander McQueen” ապրանքանիշի զգեստը զարդարված է ոսկեգույն գործվածքներով, որը հիշեցնում է  մալայզիական հիբիսկուս ծաղիկը: Միդլթոնը զգեստի հետ համադրել է ոսկեգույն պայուսակ: Չեն երեւում դքսուհու կոշիկները, եւ մեզ մնում է պարզապես կռահել դրանց ձեւը;):

Ի դեպ, ընդունելության ընթացքում Քեթրինին ու Ուիլյամին նվերներ են մատուցել: Արքայազն այլեւս ոսկե թուր ունի, իսկ իր կինը` նոր պայուսակ, զգեստ եւ կոշիկներ:

Արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնը


Արքայական զույգը այցելել է նաեւ Մալայզիայի ամենամեծ մզկիթը, որը կարող է տեղավորել մոտ 6000 հավատացյալի: Մուտքի մոտ նրանց դիմավորել են բազմաթիվ մարդիկ: Քեյթ Միդլթոնն ու Ուիլյամը մզկիթ են մտել ոտաբոբիկ: Դքսուհին նաեւ գլխաշորով է եղել: Ի դեպ, շատերը Քեթրինի հագուկապը նմանեցրել են արքայադուստր Դիանային, որը եւս ժամանակին այցելել է այս մզկիթը:


Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Daily Mail

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW