×


Քեմերոն Դիասն այլեւս սիլիկոնե՞ կրծքերով է:)

Քեմերոն Դիասին “կասկածում” են պլաստիկ վիրահատություն կատարելու մեջ:): Կրծքերը փոքր-ինչ մեծացնելու պատճառը, ըստ արտասահմանյան լրատվամիջոցների, հայտնի դերասանուհու` բաժանության պատճառով դեպրեսիայի մեջ գտնվելն է եղել:

Քեմերոն Դիասը մեծացրել է կուրծքը


BRAVO.am-ը նախորդ տարվա սեպտեմբերին պատմել էր, որ 39-ամյա ամերիկուհին եւ 36-ամյա մարզիկ Ալեքսը հարաբերությունները խզել են ամռանը: Դիասն էլ որոշել է մաքուր էջից սկսել կյանքը` փոխելով նաեւ սեփական իմիջը:

Դերասանուհին ամանորյա արձակուրդներն անցկացրել է Հավայներում` ցուցադրելով ոչ միայն նոր կուրծքը, այլեւ նոր սանրվածքը: Լողազգեստով Քեմերոնի լուսանկարները պապարացիների “ձեռքի գործն” են:):

Նշենք, որ Դիասն իր հարցազրույցներում միշտ դեմ է արտահայտվել պլաստիկ վիրահատություններին, մեկ առիթով էլ ասել է` “ուրախ է, որ հենց այդպիսի կրծքեր ունի”:): 

Քեմերոն Դիասը մինչ կրծքի պլաստիկ վիրահատություն կատարելը


Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այս մայիսին տեղի կունենա Քեմերոն Դիասի մասնակցությամբ` “Ինչի՞ սպասել, երբ երեխայի ես սպասում”  ֆիլմի պրեմիերան:

Պատրաստեց Լիլիթ Բաբայանը/Bravo.am/
Աղբյուրը` skinnyvscurvy.com

Կարդալ ավելին

Quality Sign BW