×


Քեյթ Միդլթոնը կրկնօրինակու՞մ է արքայադուստր Դիանայի ոճը

Մեր օրերի ամենաքննարկվող կանանցից մեկը արքայազն Ուիլյամի կինն է` Քեյթ Միդլթոնը: Բոլորին հետաքրքրում է, թե ի՞նչ է կրում Քեմբրիջի դքսուհին, ինչպիսի՞ օծանելիք է օգտագործում, ու՞ր է գնում, ե՞րբ է իր արքայազնին արքայական ժառանգ պարգեւելու, եւ այլն:

Քեյթ Միդլթոնն ու արքայադուստր Դիանան


Բայց ամենաքննարկվող թեման Քեթրինի ոճն ու նորաձեւությունն է: Բրիտանացիների համար կարեւոր է, որ արքայական ընտանիքի ներկայացուցիչները նորաձեւ լինեն: 1980-ական թվականներին Բրիտանիայում նորաձեւության խորհրդանիշ էր համարվում արքայազն Ուիլյամի մայրը` արքայադուստր Դիանան:

Բնականաբար, Դիանային եւ Քեյթին սկսեցին անդադար համեմատել: Երբ Դիանան արքայազն Չարլզի կինը դարձավ, 19 տարեկան էր: Քեյթը ավելի երկար ժամանակ ուներ արքայադստեր դերին պատրաստվելու: Ամուսնության պաhին Քեյթը 29 տարեկան էր:

Արքայադուստր Դիանան եվ Քեյթ Միդլթոնը


Դիզայներներն ու քննադատները, շարունակելով համեմատել Դիանային ու Քեյթին, լուսանկարների տեսքով բազմաթիվ ապացույցներ են ներկայացնում, որոնց համաձայն ակնհայտ է դառնում` Քեյթը փորձում է հետեւել մահացած սկեսրոջ ոճին ու պահպանել արքայական կեցվածքը:

Քեյթ Միդլթոնն ու արքայադուստր Դիանան


Քննադատները համոզված են` Քեյթի մոտ դա ինքնաբերաբար է ստացվում, նա երբեւիցե խնդիր չի դրել մրցակցելու Դիանայի հետ: Մասնակցեք նյութում տեղադրված հարցմանն ու կարծիք հայտնեք, թե ո՞վ է ձեզ համար բրիտանական նորաձեւության «արքայադուստրը»:


Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Spletnik

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW