×


Քեյթ Մոսն ու Լարա Սթոունը` “ոչ ավանդական’’ վիճակներում

38-ամյա Քեյթ Մոսը այս տարի ընդգրկվեց աշխարհի ամենահարուստ մոդելների ցանկում: Կուտակած միլիոնները բավարար չեն Քեյթի համար. մոդելը շարունակում է աշխատել` ապացուցելով, որ դեռ շատ բան ունի ցուցադրելու:):

Քեյթ Մոսը


Այս անգամ մոդելը կներկայանա “W”-ի մարտ ամսի համարում: Ամսագրի համար արված ֆոտոշարքը կոչվում է  “Good Kate, Bad Kate’’, այսինքն` լուսանկարները ցուցադրում են մոդելի վատ ու լավ կողմերը: Բավական օրիգինալ ֆոտոշարք է ստացվել` յուրօրինակ ու հետաքրքիր հագուստներով: Քեյթն ինչպես միշտ առանձնանում է նաեւ իր դերասանական տաղանդով`  էլ ավելի ընդգծելով մարմնավորած կերպարները: Ֆոտոշարքը լուսանկարել է Սթիվեն Քլայնը:

Լարա Սթոունը


“W”-ն չի սահմանափակվել մեկ գեղեցկուհով: Ամսագիրն իր էջերին կներկայացնի նաեւ մեկ այլ մոդելի, որը, ի դեպ, Քեյթ Մոսից փոքր է ուղիղ 10-ը տարով: 28-ամյա սուպերմոդել Լարա Սթոունն ընդգրկվել է 10 ամենասեքսուալ մոդելների ցանկում: Ամսագրի համար արված լուսանկարների հեղինակը Սոլվե Սունդսբոն է:
Երկու գեղեցկուհու ֆոտոշարքերն առաջարկում ենք դիտել ստորեւ, իսկ մեկնաբանությունների հատվածում ցանկության դեպքում կիսվել տպավորություններով:):

Պատրաստեց` Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Etoday

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW