×


Քիմը, Քանյեն, Կառան, Քեյթը եւ այլ հայտնիներ` նոր նախագծում

Իր բրենդի 10-ամյակը Ալեքսանդր Վոնգը նշում է ինքնատիպ կերպով: Դիզայները հրավիրել է Քիմ Քարդաշյանին, Կառա Դելվինին, Քեյթ Մոսին եւ 35 այլ հայտնիների մասնակցել մի նախագծի, որը բարեգործական բնույթ է կրում:

Քիմ Քարդաշյանը


Նրանք լուսանկարվել են “DoSomething” գրությամբ շապիկներով, որոնք ցանկացողները կարող են գնել դիզայների կայքից, իսկ վաճառքից գոյացած ողջ հասույթը կտրամադրվի “DoSomething” բարեգործական ընկերությանը:

Կառա Դելվինը


Նախագծին մասնակցել են նաեւ Քանյե Ուեսթը, Պամելա Անդերսոնը, Բեհաթի Փրինսլոուն, Լարա Սթոունը եւ այլք: Իր հիմնած ապրանքանիշի հոբելյանի կապակցությամբ Ալեքսանդր Վոնգը պատրաստվում է այս ամիս նաեւ շոու իրականացնել, որին, ամենայն հավանականությամբ,  կրկին իրենց մասնակցությունը կունենան վերոնշյալ հայտնիները:

BRAVO.am
Աղբյուրը` Daily Mail

Կարդալ ավելին

Quality Sign BW