Քլոյեն, Քորթնին, որը երեխայի է սպասում, եւ, իհարկե, Քիմը աշխատասեր քույրեր են, չեն հոգնում, ընդհակառակը, ավելի ու ավելի մեծ եռանդով են սկսում կիսամերկ կանգնել ֆոտոխցիկների առջեւ:):
Քարդաշյան քույրերը ներկայացրել են լողազգեստի իրենց հավաքածուն
Քարդաշյան քույրերը սկսել են իրենց նոր հավաքածուի պրոմո արշավը: Աղջիկների հետ աշխատել է դիզայներ Բրունո Շիավին, որին, ի դեպ, քննադատել են ֆոտոշոփի կիրառումը չարաշահելու համար, ինչի արդյունքում նկատելի բարեկազմ է դարձել Քիմը, անհետացել է նաեւ հղի Քորթնիի փորը:
Ռեալիթի շոուների աստղը, իհարկե, հիացած է իր եւ քույրերի նոր ֆոտոշարքով: “Այնքան հուզված եմ՝ ներկայացնելով ձեզ լողազգեստների “Kardashian” հավաքածուի համար արված առաջին պրոմո-լուսանկարը: Որպես լուսանկարիչ է հանդես եկել Նիկ Սալիմբենին: Մենք այնքան ենք հպարտանում լողազգեստների մեր հավաքածուով, եւ կարծում եմ՝ ձեզ էլ դուր կգա: Ես կապույտ բիկինիով եմ՝ իմ ամենասիրելի մոդելներից մեկով”,- նշել է Քիմ Քարդաշյանը:
Քենդալը
Քույրերից բացի, հավաքածուն ներկայացնում են նաեւ այլ մոդելներ: Նշենք նաեւ, որ Քիմի մյուս քույրերը՝ Քենդալն ու Քայլին եւս ձեռքները ծալած չեն նստում, աղջիկները նոր ֆոտոսեսիայի են մասնակցել, որի ընթացքում արված լուսանկարները եւս առաջարկում ենք դիտել ստորեւ:
Պատրաստեց Լիլիթ Բաբայանը/Bravo.am/
Աղբյուրը` Daily Mail
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: