Ռեալիթի-շոուների թագուհին՝ մեր հայրենակցուհի Քիմ Քարդաշյանը, կարծես անքուն գիշերներ է անցկացնում` իր մասին խոսակցությունների նոր թեմաներ մտածելու նպատակով: Այս անգամ աղջիկը հանդես է եկել կեսկատակ հայտարարությամբ՝ ուզում է Գլենդեյլի քաղաքապետ դառնալ 2017 թվականին:
Քիմ Քարդաշյանը
Քիմն այս մասին ասել է քրոջ` Քլոյե Քարդաշյանի “Khloe & Lama. E!’’ շոուի համար նկարահանված տեսանյութում: “Ապագա քաղաքագլուխը” ներկայացրել է իր քաղաքական գաղափարներն ու նպատակները:):
Քարդաշյանը նշել է, որ արդեն ընտրել է նախընտրական արշավի մենեջերին եւ հայտ է ներկայացրել Կալիֆոռնիա նահանգի վերոնշյալ քաղաքում քաղաքացիություն ստանալու համար: “Որոշել եմ, ուզում եմ Գլենդեյլի քաղաքապետ դառնալ: Երեւի՝ մոտ հինգ տարուց: Այսպիսով, պետք է տուն գնեմ այնտեղ’’,- ասել է Քիմը քրոջը՝ նշելով, թե Գլենդեյլը կարծես հայկական քաղաք լինի:
Քիմ Քարդաշյանը
“Hollywoodreporter” կայքի կարծիքով՝ “ինքն իրեն արքայադուստր հռչակած” Քիմը հույսը դնում է Գլենդեյլում ապրող բազմաթիվ հայերի վրա, բայց քաղաքապետ դառնալու համար երկար ճանապարհ պետք է անցնի:). “Գլենդեյլում քաղաքապետի պաշտոն ստանձնելու համար Քարդաշյանը նախեւառաջ պետք է շահի ընտրություններն ու 4 տարով տեղ զբաղեցնի քաղաքի խորհրդարանում: Այնուհետեւ, խորհրդարանի անդամներից կընտրվի քաղաքապետը, այն էլ ընդամենը մեկ տարով’’:
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` www.latimesblogs.latimes.com եւ www.hollywoodreporter.com
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: