Ռիալիթի-շոուների թագուհու Քիմ Քարդաշյանի սիրավեպերը երբեւիցե երկարատեւ չեն եղել: Վերջին` 72 օր տեւած ամուսնությունը վերոհիշյալի վառ ապացույցն էր: Շատերն էին կասկածի տակ դնում նաեւ գեղեցկուհու նոր սիրավեպը` հիփ-հոփի աստղ Քանյա Ուեսթի հետ: Բայց վերջերս հանրության մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ հենց նա է այն միակը, ում հետ Քիմը պատրաստ է ծերանալ:
Քիմ Քարդաշյանը
Նոր հարցազրույցում Քիմը հաստատում է, որ Քանյան իր կյանքի միակ սիրելին է: 31-ամյա Քիմը, մասնավորապես, նշում է, որ պատկերացնում է, թե ինչպես է 80 տարեկանում զրուցում Քանյայի հետ:
«Երբ արդեն ողջ կյանքը ետեւում կլինի, կմնանք երկուսով` նստած հեռու որեւէ մի վայրում: Արդեն 80 տարեկան կլինենք ու կզրուցենք այն ամենի մասին, որ միավորում է մեզ»,- ասել է Քիմը:
Քիմ Քարդաշյան ու Քանյա Ուեսթը
Քիմն ու Քանյան միավորող շատ ընդհանուր գծեր ունեն: Ամենակարեւորը նորաձեւության հանդեպ սերն է: Անցյալ շաբաթ, օրինակ, Քանյան Քիմին 6 հազար դոլար արժողությամբ կոշիկներ էր նվիրել, որոնց դիզայնի հեղինակը, ի դեպ, հենց ինքն էր:
«Ենթադրենք, ես նորաձեւության թեմայով հանդիպման եմ գնում, նա` նույնպես: Հետո մենք հանդիպում ենք ու պատմում իրար այդ հանդիպման մասին: Շատ հետաքրքիր է, որովհետեւ հասկացող մարդու հետ ավելի շատ կարող ես զրուցել: Զվարճալի է նմանություններ ունենալ: Կարծում եմ, չափազանց կարեւոր է, որ սիրելիները նմանություններ ունենան»,- ասել է Քիմը:
Քիմ Քարդաշյանը
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Daily Mail
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: