Քարդաշյան քույրերից ամենանիհարիկը` 17-ամյա Քենդալ Ջեները, երազում է մոդելի հաջողակ կարիերայի մասին եւ կարծես այն իրականացնելու ճանապարհին է. արտասահմանյան լրատվամիջոցներում լուրեր են տարածվել, թե այս աղջնակը կդառնա “Victori`s Secret” ապրանքանիշի “հրեշտակներից” մեկը:
Քենդալ Ջեները
Քենդալն իր կյանքի ընթացքում նշանակալից ոչինչ չի արել, սակայն արդեն իսկ հայտնի է ընտանիքի շնորհիվ: Քիմի քույրը Քարդաշյաններին ոչ հատուկ նիհար կառուցվածք ունի եւ որոշել է հաստատուն քայլերով գրոհել նորաձեւության աշխարհը:
Քենդալ Ջեները
Ի դեպ, Քենդալի ֆոտոշարքերից մեկը հեղինակել է “Victoria`s Secret” ապրանքանիշի հետ համագործակցող լուսանկարիչ Ռասել Ջեյմսը: Հարցազրույցներից մեկի ընթացքում լրագրողի այն հարցին, թե արդյոք ցանկություն չունի համագործակցել ներքնազգեստների նորաձեւության աշխարհում հանրահայտ կազմակերպության հետ, երիտասարդ մոդելը նշել է. “Ամբողջ կյանքիս ընթացքում հենց դրա մասին եմ երազել”:
Քենդալ Ջեները
Նշենք, որ ԶԼՄ-ներն այս խոսակցությունները կապում են մոդել Միրանդա Քերի` “Victoria`s Secreti”-ից հեռանալու հետ:
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Woman.ru
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: