×


Քիմ Քարդաշյանի քրոջը զայրացրել են եւ նա որոշել է գիրանալ :)

Քարդաշյանների ընտանիքի ամենագեր անդամը. ահա այսպես են հաճախ անվանում Քլոյե Քարդաշյանին: Ռեալիթի շոուների թագուհու` Քիմի քույրն օրերս տված հարցազրույցներից մեկում նշել է, որ նյարդայնում է իր հասցեին հնչող նման արտահայտություններից:

Քլոյե Քարդաշյանը


“Մի քանի տարի առաջ 13 կիլոգրամով նիհարեցի, սակայն քննադատությունները չդադարեցին: Անկեղծ ասած` այժմ նույնիսկ ուզում եմ մի փոքր գիրանալ: Չգիտես ինչու, անդադար փորձում էի գոհացնել բոլորին ու լինել այնպիսին, ինչպիսին իրենք են ուզում տեսնել ինձ: Բայց կարծում եմ, այս տեսքով ու քաշով էլ հիասքանչ եմ”,-ասել է Քլոյեն:

Քարդաշյան քույրերը


Նա նաեւ նշել է, որ երբեք իրեն չի համեմատում հայտնի քույրերի` Քիմի ու Քորթնիի հետ, մասնավորապես, երբ հարցը վերաբերում է դիմահարդարմանը. “Այս հարցում մի քիչ հիմարիկ եմ, քան քույրերս: Շատ եմ սիրում դեմքիս անսովոր որեւէ բան նկարել”:

Քլոյե Քարդաշյանն ամուսնու` Լամար Օդոմի հետ


Բացի այդ, Քլոյեն հերքել է ամուսնուց` Լամար Օդոմից բաժանման լուրերը` շեշտելով, որ վիրավորվում է նման բամբասանքներից:

Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Spletnik

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW